Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

Հորոսկոպ. ձեզ առաջնորդող մոլորակը

Դուք հաստատ լսել եք այն մասին, որ կենդանակերպի յուրաքանչյուր նշան իր առաջնորող մոլորակն ունի։ Իսկ ոմանք՝ նույնիսկ երկուսը։ Մոլորակները նշաններին օժտում են որոշակի էներգիայով եւ հատկություններով։

Համենայն դեպս, նշենք, որ աստղագուշակությունում մոլորակներ են անվանում բոլոր երկնային մարմինները։ Իսկ եթե դուք առաջին անգամ եք լսում այդ մասին, ապա այսօր կպատմենք, թե որ մոլորակն է առաջնորդում ձեր նշանին, եւ ձեր որ հատկությունների համար է այն պատասխանատու։

Խոյ

Ձեզ առաջնորդում է Մարսը։ Այն ձեզ օժտում է խիզախությամբ, ակտիվությամբ, ֆիզիկական դիմացկունությամբ եւ ղեկավարի հավակնություններով։ Մարսը նաեւ նվիրում է ագրեսիա եւ անհամբերություն, ինչը Խոյերին դարձնում է անզուսպ եւ ներքնապես անհանգիստ։

Ցուլ

Ձեր մոլորակը Վեներան է։ Այն ձեզ կնվիրի լավ ճաշակ եւ սեր հիասքանչի հանդեպ, ինչպես նաեւ ողջախոհություն եւ համառություն։ Դրա հետ մեկտեղ, դուք կստանաք ավելի մեծ կիրք երկրային հաճույքների հանդեպ, ինչը կհանգեցնի որոշ մակերեսայնության, ինչպես նաեւ դանդաղկոտության։

Երկվորյակներ

Դուք գտնվում եք Մերկուրիի հովանու ներքո։ Այն ձեզ կօժտի մարդամոտությամբ, ճկուն մտքով եւ հումորի զգացողությամբ։ Մերկուրին նաեւ կնվիրի թեթեւություն, ինչի պատճառով Երկվորյակները կունենան ինքնակարգապահության եւ հետեւողականության անբավարարություն։

Խեցգետին

Ձեզ առաջնորդող մոլորակը Լուսինն է։ Հենց նա կնվիրի ձեզ բարձր զգայականություն եւ ընկալունակություն, խարիզմ, ինչպես նաեւ խոցելիություն եւ հուզական անվտանգության ուժեղ պահանջ։ Վերջինը կհանգեցնի չափից ավելի կոնֆորմիզմի եւ հոռետեսության։

Առյուծ

Ձեզ առաջնորդող մոլորակն Արեւն է։ Այն կնվիրի ձեզ ավելի մեծ էներգիա, պայծառություն, առաջնորդի որակներ, ինչպես նաեւ տաղանդներ, որոնց շնորհիվ դուք արժանավորապես կհայտնվեք ուշադրության կենտրոնում։ Բայց Արեւը նաեւ Առյուծներին կօժտի եսակենտրոնությամբ, ինքնագոհությամբ եւ ծուլությամբ։

Կույս

Ձեր հովանավորը Մերկուրին է։ Նա ձեզ կնվիրի վերլուծաբանական ունակություններ, ճկուն միտք, լավ հռետորական ունակություններ եւ իրերի էությունն արագ հասկանալու կարողություն։ Մերկուրին նաեւ կնպաստի բարդը հեշտացնելու ունակությանը, ինչի պատճառով Կույսերը կունենան հուզական խորության անբավարարություն։

Կշեռք

Ձեր հովանավորը Վեներան է։ Այն կօժտի ձեզ դիվանագիտությամբ եւ պերճախոսությամբ, ինչպես նաեւ էսթետության հանդեպ սիրով։ Իրենց գեղեցիկով շրջապատելու ցանկությունը բոլոր իմաստներով Կշեռքներին կդարձնի հիանալի զրուցակիցներ, բայց կյանքի արտաքին կողմով տարվելու պատճառով Կշեռքները կունենան գործնականության եւ պատասխանատվության անբավարարություն։

Կարիճ

Ձեր հովանավորները Պլուտոնն ու Մարսն են։ Պլուտոնը ձեզ կտա խորություն, հետաքրքրություն անհայտի հետազոտման համար, բայց եւ կնվիրի փառասիրություն եւ մեծ սեր սեքսի եւ փողերի հանդեպ։ Մարսը կօժտի ձեզ հավակնություններով եւ տոկունությամբ, բայց եւ մեծամտությամբ եւ անհամբերությամբ։

Աղեղնավոր

Ձեզ հովանավորում է Յուպիտերը։ Նա պատասխանատու է ձեր հետաքրքրասիրության, անկեղծության եւ արկածների հանդեպ սիրո համար։ Յուպիտերը կնվիրի ձեզ լավատեսություն ու հաջողակություն՝ կապված իր հետ, ինչի պատճառով Աղեղնավորները կունենան նստակեցության եւ գործերը հետեւողականորեն ավարտելու ունակության անբավարարություն։

Այծեղջյուր

Ձեր մոլորակը Սատուրնն է։ Նա ձեզ կնվիրի բարձր կարգապահություն եւ համառություն, ինչպես նաեւ հավատարմություն սկզբունքներին, ինչը շատ կօգնի կյանքում։ Սատուրնը պատասխանատու է պահպանողականության համար, ինչի պատճառով Այծեղջյուրները կունենան ճկունության եւ նորի կամ անհասկանալիի բացության պակաս։

Ջրհոս 

Ձեզ հովանավորում են Ուրանը եւ Սատուրնը։ Ուրանը պատասխանատու է ձեր բարձր մտավոր ունակությունների, նորարարության եւ կրեատիվ հայացքների համար։ Ուրանը նաեւ անկայունություն եւ ավելորդ ինքնաբուխություն կավելացնի։ Սատուրնը կնվիրի ձեզ նպատակասլացություն, իչպես նաեւ խորթություն եւ մեծամտություն։

Ձկներ

Ձեր մոլորակը Նեպտունն  է։ Այն պատասխանատու է բոլոր գաղտնիքների հանդեպ ձեր կրքի, բարձր էմպատիայի եւ կյանքի հանդեպ փիլիսոփայական մոտեցման համար, ինչը այն ձեզ համար ավելի հետաքրքիր կդարձնի մյուսների համեմատ։ Միաժամանակ, Նեպտունը կնվիրի բարձր խոցելիություն, ինչից Ձկները կունենան կամքի եւ համառության պակաս։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մոլորակ, ինչպես եւ ամեն բան այս աշխարհում, երկակիություն ունի, ուստի, թե ինչը նրա  ընծայածից դուք կզարգացնեք ձեր մեջ՝ ընտրում եք միայն դուք։