Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Փաշինյանը փորձում է «Կոմկուսի պարտիա» խաղարկել. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Մի քանի անգամ խոսել եմ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով, քաղաքականության հետ ոչ մի աղերս չուենցող գործունեությամբ և էքստրովոգանտ պահվածքով բավական նման է Նիկիտա Խրուշչովին, ով, ինչպես հայտնի է, իր կառավարման 10-ամյակում սկիզբ դրեց ԽՍՀՄ-ի կազմաքանդման օպերացիային։

Խրուշչովի ու Փաշինյանի զուգահեռ տանելու դրվագի մասին հիշեցի, առավոտ շուտ վերջինիս մի տեսաուղերձի հետ կապված, երբ հայտարարեց, թե՝ «կարևոր որոշում է կայացվել, որ կուսակցությունը չպետք է դառնա պետական պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի՝ միջին խավից և մնացած բոլոր մարդկանցից» և կոչ արեց, բոլոր այն մարդկանց ովքեր կիսում են ՔՊ-ի՝ «Իրական Հայաստանի» վրա հիմնված հայեցակարգային տեսակետները, առաջիկայում համալրել կուսակցության շարքերը։

Փաշինյանը, հասկանալով, որ հանրային շրջանակներում թիմի նկատմամաբ ատելությունն ու անվստահությունը հասել է պատմական մաքսիմումի, փորձում է «Կոմկուսի պարտիա» խաղարկել և իր համար հանրային ներդաշնակություն ձևավորել։ Իր այս քայլով փորձում է «Նյու Կոմկուս» կառուցել, որտեղ ընդգրկված կլինեն հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։ Այստեղից կարող ենք ենթադրել, որ առաջիկայում նա կսկսի մարզային այցերի հերթական շարք, որտեղ կփորձի մարդկանց «դարդ ու ցավը» լսելու քողի տակ, իր նոր իմիջի ձևավորման գործընթացը։

Ակնհայտ է, որ Նիկոլը, ով ներկայումս մտմտումների մեջ է և պատրաստվում է ընտրությունների, կուսակցական ռեբերնդինգի կարիք ունի․ նրան պետք են «նոր դեմքեր», ովքեր ընտրություններին ընդառաջ, որպես «ժողովրդի ծոցից ելածներ», կլինեն հանրության «սիրելիները» և Փաշինյանի համար «արդար» քվեների խմբաքանակ կապահովեն։ Թերևս սա երկար մտածված սցենար է, որի խաղարկումը Նիկոլը միանշանակ լուրջ հաշվարկել է։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ասենք Լոռու մարզի Լեջան կամ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից շարքային զոդող Վալոդը կամ կոմբայնավար Սանդրոն դառնում են ՔՊ ցուցակի անցողիկ համարի դեմք՝ դառնալով պատգամավոր կամ մարզպետ․ այս կերպ Նիկոլը ցուցադրելու է իր «հասարակ» ու «ժողովրդի հին Նիկոլը» լինելու փաստը. մարդիկ էլի ծափ են տալու, ավելին, ասելու են՝ «արա դե տեսնում եք, կարգին մարդ ա, սաղիս հետ էլ հաշվի է նստում»։ Այս ֆոնին բոլորը մոռանալու են՝ (չնայած հիմնական մասն արդեն մոռացել է) և՛ պատերազմի հազարավոր զոհերը, և՛ հանձնված Արցախը, և միլիարդավոր պարտքերը, և՛ ժողովրդի հաշվին տեղի ունեցող վոյաժները, և՛ սպանված հղի կնոջն ու նիկոլական մնացած այլասերումները։

Սա հերթական աչքկապոցու դրսևորումն է, երբ մոխրագույնը դնում են սևի կողքին և ապացուցում, թե այն սպիտակ է։ Հիմա Նիկոլը, ամեն ինչ ձախողել է, սակայն ընտրություններին վերարտադրվելու համար, համապատասխան կոմբինացիա է խաղարկում՝ թքած, թե իր թիմն այս հարցում ինչ վերաբերմունք ունի, կարևորը՝ մնա իշխանության, և թուրքական օրակարգը մինչև վերջ կյանքի կոչվի։ Ըստ էության Նիկոլը գնում է Խրուշչովի ճանապարհով, որը ոչ մի լավ տեղ չի տանում։

Հ․գ․ Ասեմ, որ ԽՄԿԿ-ն ի սկզբանե ձգտում էր համախմբել գաղափարապես նվիրված կուսակցականներին, բայց 20-րդ դարի երկրորդ կեսին անդամակցությունը հաճախ վերածվեց գործնական պահանջի: Հենց այդ պատճառով կուսակցության անդամների մեծ մասը գաղափարական մասնակցություն չուներ, իսկ համակարգի փլուզման ժամանակ մեծ մասը պարզապես «քանակ» էր, այլ ոչ թե «որակ», նույն պատկերն է նաև ժամանակակից Կոմկուսում՝ ՔՊ-ում։

Հ․Հ. գ․ Ի դեպ, եթե չգիտի ասեմ, որ 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզման պահին, Կոմունիստական կուսակցությունն ուներ ամփոփ հաշվարկով մոտ 19 միլիոն անդամ։ Կուսակցությունը շարունակաբար մեծացնում էր իր անդամների թիվը ամբողջ գոյության ընթացքում, և անդամակցությունը հաճախ պարտադիր կամ խիստ խրախուսված էր որոշակի մասնագիտություններում ու պաշտոններում, սակայն ինչպես տեսանք, այդ 19 միլիոնից և ոչ մեկը մատը մատին չտվեց, երբ երկիրը փաստացի քանդվեց, իսկ 1991 թվականի օգոստոսի 29-ին, երբ Կուսակցությունը որոշ երկրներում կասեցվեց, կրավորական կեցվածք ընդունեցին և հրաժարվեցին կուստմսերից։