Բրազիլացի դատավորը կարգադրել է Ադելի հիթն ամբողջ աշխարհում հեռացնել երաժշտական հարթակներից
Բրազիլիայում դատավորը կարգադրել է բրիտանացի փոփ գերաստղ Ադելի Million Years Ago հիթն ամբողջ աշխարհում հեռացնել երաժշտական հարթակներից, այդ թվում՝ հոսքային ծառայություններից. պատճառը բրազիլացի կոմպոզիտոր Տոնինյո Գերաեսի կողմից գրագողության մասին հայցի ներկայացումն է: Այս մասին գրում է The Guardian-ը:
Արգելքը սպառնում է Ադելի հետ համագործակցող Sony և Universal ընկերությունների բրազիլական դուստր ձեռնարկություններին. դրանք կարող են ստիպված լինել 8000 դոլար տուգանք կվճարել վճռին «անհամապատասխանության համար»: Երաժշտական ընկերությունները, սակայն, դեռ կարող են բողոքարկել որոշումը։
Դատավոր Վիկտոր Տորեսը վճիռը կայացրել է Ռիո դե Ժանեյրոյի վեցերորդ առևտրային դատարանում: Նրա նախնական դատական ակտը Sony-ից և Universal-ից պահանջում է «ամբողջ աշխարհում անհապաղ դադարեցնել Million Years Ago երգի օգտագործումը, վերարտադրումը, խմբագրումը, տարածումը կամ առևտրայնացումը ցանկացած եղանակով, միջոցներով, ֆիզիկական կամ թվային աջակցությամբ, հոսքային կամ համօգտագործման հարթակով»:
«Այն ուղենիշ է բրազիլական երաժշտության համար, որը… հաճախ կրկնօրինակվել է հաջող միջազգային հիթեր ստեղծելու համար», - AFP-ին ասել է Ֆրեդիմիո Տրոտան՝ բրազիլացի կոմպոզիտոր Տոնինյո Գերաեսի փաստաբանը:
Գերաեսը պնդում է, որ Ադելի 2015 թվականի երգն իր Mulheres (Կանայք) երաժշտության գրագողություն է: Երգը ձայնագրվել է բրազիլացի երգիչ Մարտինյո դա Վիլայի կողմից՝ 1995 թվականի հիթային ալբոմում:
Գերաեսը պահանջում է 160,000 դոլարի բարոյական վնասի փոխհատուցում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...