Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին
Քաղաքականություն

Ադրբեջանը ծաղրում է Փաշինյանին

Ադրբեջանի իշխանություններն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ քրեական գործն ուղարկել են դատարան։ Գործում ներգրավված է 15 անձ, որոնցից 8-ը Արցախի նախկին պաշտոնյաներն ու զինվորականներն են։ Նրանք, ըստ գործի նյութերի, մեղադրվում են «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներում Հայաստանի անմիջական և համակողմանի աջակցությամբ անօրինական զինված կազմավորումներ ստեղծելու», «Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ագրեսիայի, օկուպացիայի, ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ այլ հանցագործությունների, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման և շատ այլ հանցագործությունների մեջ»:

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ աչք է ծակում ՀՀ իշխանություններին արված կոչը՝ համագործակցել Ադրբեջանի դատախազության հետ։ «Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայաստանյան համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության», - նշված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Հասկանալով, որ ռազմագերիների հարցը Հայաստանում առանձնակի զգայուն նշանակություն ունի՝ Բաքուն պարզապես ծաղրում է ՀՀ իշխանություններին՝ համագործակցության հրավիրելով, նաև ակնարկելով, թե ով է ամենաշատը շահագրգիռ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պահվի ադրբեջանական բանտերում։

Թինա Թորոսյան