Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են գողություններ բնակարանից և տերմինալից (տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Լենուղի  գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն և գողացել փող ու ոսկեղեն: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց իրենց գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ սեպտեմբերի վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել է նշված տուն և գողացել մոտ 500 հազար դրամի ոսկյա զարդեր և 40 հազար դրամ:

Գողոնը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Դեկտեմբերի 4-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկություն, ըստ որի` մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ երեք երիտասարդ Այգեկ գյուղի Երևանյան խճուղում գտնվող վճարային տերմինալի դուռը կոտրել ու գումար են հափշտակել:

Նույն օրը նրանցից երկուսը` 24 և 23 տարեկան երիտասարդները, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տարված բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանեցին արարքը։

Պարզվեց, որ երիտասարդները, իրենց 19-ամյա ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ, վարձով վերցրած «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով նոյեմբերի լույս 5-ի գիշերը մեկնել են Արմավիրի մարզի Այգեկ գյուղ, կոտրել տերմինալի դուռը և գողացել շուրջ մեկուկես միլիոն դրամ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Երկու դեպքով անցնող անձինք ձերբակալվել են։
Հանգամանքները պարզվում են: