Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ Մանուկյան
Քաղաքականություն

Ռուսաստանը պարզաբանումներ է պահանջում Երևանից

Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը Մոսկվան դիտարկում է որպես դաշնակցային պարտավորություններին հակասող ոչ բարեկամական քայլ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական քայլ: Սա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին: ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով: Ավելի վաղ բազմիցս կոչ էր արվել դադարեցնել ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ արգելելու պրակտիկային»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը երեկ հնչած միակ հայտարարությունը չէր։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երեկ հայտարարել է, թե արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի։ Օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում Գերասիմովը նշել է, թե Իրավիճակը Կովկասում շարունակում է մնալ բարդ, և արտատարածաշրջանային խաղացողները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Եվրամիությունը, կործանարար ազդեցություն ունեն դրա զարգացման վրա:

«Արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի և Եվրամիության ցանկությունը՝ ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, պահպանել Վրաստանը և Հայաստանը ներքաշել իրենց ազդեցության ուղեծիր, կործանարար ազդեցություն ունի դրա զարգացման վրա։ Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը՝ ֆինանսավորելով և ուղղորդելով Վրաստանում բողոքի ակցիաները: Այդ փորձերը ցույց են տալիս շահագրգռվածություն՝ ուկրաինական սցենարով երկիրը ներքաշելու ակտիվ հակառուսական գործողությունների մեջ»,- ասել է նա։

Թե՛ Զախարովայի ու Գերասիմովի, թե՛ վերջին շրջանում Մոսկվայից հնչող այլ հայտարարությունները վկայում են, որ Մոսկվան այլևս մտադիր չէ աչք փակել ՀՀ իշխանությունների ընդգծված հակառուսական քաղաքականության վրա։ Թե ինչ հետևանքներ դրանք կունենան, պարզ կլինի ապագայում։ 

Մերի Պետրոսյան