Խեղճացած պատասխան՝ Ալիևի հոխորտանքներին
Նիկոլ Փաշինյանը երեկ հարցազրույց է տվել, պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքներին։ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, և Երևանն ու Բաքուն դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին կետերը: Միևնույն ժամանակ, Ալիևը սպառնալիքների և պահանջների նոր խմբաքանակ էր արտանետել՝ փաստացի ապացուցելով, որ խաղաղության պայմանագիր կնքելու միտք չունի։
Ըստ Փաշինյանի, եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է։ Նշել է նաև, որ հայկական կողմը չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, որոնց Բաքուն դեռևս չի պատասխանել:
Նիկոլ Փաշինյանը դեմ չէ Ալիևի երկու պահանջներին, պատրաստ է հանել երրորդ երկրների ուժերը, հրաժարվել միջպետական գանգատներից, եթե Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրի։ Սա էլ հնարավորություն է տալու Փաշինյանին՝ ստորացուցիչ պայմանագիրը հերթական հաջողություն ներկայացնելու համար։ Փաստացի, միակ հարցը, որին Փաշինյանը դեմ է, «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն է։ Դա էլ որպես դագանակ են օգտագործելու հայ հանրությանը զիջումներին պատրաստելու համար։
Ալլա Վիրաբյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...