Փաշինյանն օրերս ցինիկաբար հայտարարեց, թե իբր Սիրիայի հայության փրկությունն իր գործը չէ, այնտեղ կա կառավարություն. ՀայաՔվե
Եթե նույնիսկ մոռանանք, որ այնտեղ կառավարություն դեռևս չկա, իսկ սիրիահայերի մի մասը Հայաստանի երկքաղաքացիներ են, ապա փաստացի Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում, և որ Սփյուռքի հայությունն այլևս իր վրա հույս չդնի, քանի որ Հայսատանում հայրենիք չունի։
Սա ազգային ողբերգություն է և օրինաչափ արդյունք Փաշինյանի հակազգային գործունեության, սակայն այս պայմաններում ազգային ուժերը պետք է թույլ չտան նրան և իր աղետաբեր վարչախմբին շարունակելու պառակտել մեր ազգը, և ինքնուրույն ձեռք մեկնեն Սիրիայի տառապյալ հայությանը։
Այլևս որևէ իմաստ չկա, որ մեր հայրենակիցները մնան Սիրիայում և թիրախ դառնան հակամարտող խմբերի համար։ Նրանց պետք է տեղափոխել Հայաստան և ոչ միայն փրկել նրանց կյանքերը, այլև օգնել, որ նրանք արագ ինտեգրվեն մեր հասարակությանը, զարգացնեն մեր տնտեսությունը, ներգրավվեն մեր երկրի պաշտպանությանը։
Մենք մեծ փորձ ունենք 2012-14 թթ. Սիրիայից տեղահանված մեր հայրենակիցների հետ աշխատելու, հիմա ևս պատրաստ ենք մեր ջանքերը կրկնապակելու այդ ուղղությամբ։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...