Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին
Քաղաքականություն

Գերեզմանը գրավված տարածքում է, մեռելներին Կապանում ենք հուղարկավորում, հիմա 3 տանիք են փոխել, մեծ բա՞ն է

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում շինարարական եռուզեռ չէ, փոխարենը՝ մարզպետի տեսանկարահանած ու Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակած ընդամենը 4 վայրկյանանոց տեսանյութը՝ սյունեցիների կարծիքով հերթական մանիպուլյացիան էր, թե իբր Ադրբեջանի հետ սահմանակից Ներքին Հանդում կյանքը հրաշալի է։

«Մենք որ չենք ասում՝ «ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է», սա ինչ բան է։ Մարդ չի կարողանում գնա իր հարազատի գերեզման ծաղիկ դնի, նոր մեռելներին Կապանում ենք հուղարկավորում, հիմա 3 տանիք են փոխել սարքել են մի մեծ բա՞ն։ Բա ինչի՞ չեն նկարում էդ տների վերևում ադրբեջանցիների պոստերը։ Ամբողջ գյուղը 3 կողմից շրջափակման մեջ է»,- MediaHub-ին պատմում է Ներքին Հանդի բնակիչը։ 

Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմը գյուղի ուղղությամբ պահպանվում է, մի քանի բնակելի տան տանիք վերանորոգվել է, ջրագծի կառուցման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն, անվտանգության հարցն այստեղ մտահոգիչ է։ Ռուս սահմանապահների տարածքից հեռանալուց հետո՝ իրենք ամբողջությամբ մեկուսացել են։ 

«Ես չեմ ասում ռուսները լավն են, բայց դե էլի հույս էր, որ եթե հարձակում լինի, իսկ մենք չենք կասկածում որ կլինի, ապա գոնե նրանք բնակչությանը մի բանով կօգնեին։ Եթե մի թեթև բան եղավ՝ մեզ կուտեն»։ 

Սյունիքի շուրջ իրադրություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ մարզի բնակիչներն ուզած-չուզած դարձել են «վերլուծաբաններ»։ Ամենքը մի վարկած է առաջ բերում, քննարկում են, հետո կանգ առնում այն մտքի վրա, որ հայկական կողմի դիվանագիտությունը թույլ է, քաղաքականությունը սխալ, սկզբունքը՝ հանձնվողական։ 

«Ես կարծում եմ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի ավելի շուտ, որտեղ Ադրբեջանն ընդամենը գործիք է, միջանցքի շահառուները՝ ՌԴ-ն, Թուրքիան ու Չինաստանը»։

Հունան Թադևոսյան