Ռիչարդ Գիրը խոստովանել է, որ «կցանկանար իտալացի լինել»
Ռիչարդ Գիրը խոստովանել է, որ «կցանկանար իտալացի լինել» և «սիրում է Իտալիան», թեև մեծացել է Նյու Յորքում։
75-ամյա դերասանը հայտնվել է իտալական Che tempo che fa թոք-շոուում՝ քննարկելու իր վերջին՝ «O Canada» ֆիլմը, որի ռեժիսորն է Փոլ Շրեյդերը:
«Ես սիրում եմ Իտալիան, եթե կարողանայի, կլինեի իտալացի»,- ասել է նա։ «Ես մեծացել եմ Նյու Յորքի հյուսիսային մի փոքրիկ քաղաքում, որտեղ միակ զիլ երեխաները իտալացի էին, շատ էլեգանտ, զարմանալի կոշիկներով, նրանք ունեին շարժվելու այս ձևը... Մենք բոլորս ուզում էինք իտալացի լինել»:
O Canada-ն կինոթատրոններում էկրան կբարձրանա 2025 թվականի հունվարի 16-ին՝ այս տարվա սկզբին Կաննի կինոփառատոնի պրեմիերայից հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գիրն ու նրա կինը՝ 41-ամյա Ալեխանդրա Սիլվան, տեղափոխվել են Իսպանիա։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...