Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ Մանուկյան
Քաղաքականություն

Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը» թեմայով բանավեճ՝ քպականների և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև:
 
Սոցցանցերի որոշ օգտատերեր նկատել էին, որ իշխանական կողմում «մասսովկա» ապահովողների մեջ էր Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը, որը հանրությանը հայտնի դարձավ Ավետիք Չալաբյանի «գործով»: Հիշեցնենք, որ Ալիյանը նշյալ «գործով» առանցքային վկան է և Չալաբյանի դեմ փաստացի միակ ցուցմունք տված անձը: Ընդ որում, ըստ նույն Ալիյանի ցուցմունքի, իրեն առաջարկվել է ընդդիմության ցույցի համար «մասսովկա» ապահովել, ու ինքը համաձայնել է քննարկել այդ հարցը: Մի կողմ թողնելով բուն դատական պրոցեսը, որի ժամանակ Չալաբյանի կողմից դրամական հատուցման առաջարկի փաստն այդպես էլ չի ապացուցվել, առավել հետաքրքիր է, որ ժամանակին ընդդիմության համար «մասսովկա» լինելու թեման քննարկելու պատրաստ անձնավորությունը հիմա «մասսովկա» է ապահովում իշխանության համար: Երեկ որոշ օգտատերեր կես կատակ-կես լուրջ նշում էին, որ նրան այդ հաղորդմանը հրավիրողները երևի թե պետք է զգուշանան. մի օր էլ Ալիյանը գուցե նրանց դեմ ցուցմունք տա, թե այդ մասնակցության ու իր հետ «մարդ բերելու» համար իրեն գումար են առաջարկել:
 
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Ալիյանի՝ իշխանության կողմից «մասսովկա» լինելու հանգամանքը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Չալաբյանի «գործն» ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի, իսկ իշխանությունները ընդդիմադիր գործչի նկատմամբ «գործ» են սարքել իրենց «ակտիվիստի» ցուցմունքով: Պատահական չէ, որ նույն Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով Ալիյանի՝ դատական նիստերից բազմիցս խուսափելուն, ոչ մեկ անգամ նշել է, թե «Թոռնիկ Ալիյանը հավանաբար հասկանում է, որ ինքը իշխանության կեղտոտ խաղի զոհն է դարձել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում