ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում և դիվանագիտական ներկայացուցչություններում առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում իշխանությունը խնդիրներ ունի, պարտադրված է գնալու կոշտ զիջումների, և ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունում խմորումներ են սկսվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ դեսպաններ, անգամ երկու փոխնախարար ցանկանում են հրաժարական տալ և լքել պետական համակարգը, որպեսզի առաջիկա հնարավոր զարգացումների պատասխանատվությունից խուսափեն։
Օրեր առաջ ԱԳՆ-ում ամանորյա ընդունելություն էր կազմակերպվել։ Տարածված հաղորդագրությամբ, լուսանկարներով և տեսանյութերով փորձում էին տպավորություն ստեղծել, թե դիվանագիտական կորպուսում ամեն ինչ բարվոք է, բայց հենց այդ ընդունելությանն էլ շատերը խոստովանել են, որ այլևս չեն ցանկանում մնալ սեփական ժողովրդի անեծքի տակ, Փաշինյանին անմռունչ ծառայելու փոխարեն նախընտրում են հեռանալ։
44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ դիվանագետներ նախընտրեցին մնալ, ծառայել Փաշինյանին, կատարել նրա ապօրինի հրահանգները։ Այսօր, իրենց աղբյուրներից տեղեկանալով, որ գործող իշխանությունները նոր և ծանր դավադրություն են պատրաստում Հայաստանի դեմ, հայտարարում են, թե ճիշտը հեռանալն է։
ԱԳՆ մեր աղբյուրը նշեց, որ արդեն Ամանորից հետո դիվանագետների մի խումբ հայտարարությամբ կարող է լքել ԱԳՆ-ն։ Ի դեպ, այդ զարգացումներից տեղյակ են նաև կառավարությունում, տարբեր քպականների պատրաստում են դեսպան կամ փոխնախարար նշանակել։
Արուս Միսակյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...