Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին
Քաղաքականություն

Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի շուրջ բանակցությունների թեման վերջին օրերին Փաշինյանի կողմից առաջին պլան է բերվել՝ ձևավորելով հերթական կեղծ օրակարգը։ Ու սա այն դեպքում, որ նույն Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին քառակողմ հայտարարության արդյունքում փաստացի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը վճռորոշ նշանակություն ունեցավ նաև բանակցային գործընթացի վրա։
 
Հենց այդ պահից սկսած միջազգային մակարդակով Արցախի ինքնորոշման թեման փաստացի փակվեց։ Իսկ դա այնպիսի հարց է, որ միշտ եղել է բանակցային օրակարգում։ Պատահական չէ, որ մինչ այդ միջնորդ երկրների կողմից Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում որպես առանձին սկզբունք ընդգծվել է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին։
 
Հետաքրքիրն այն է, որ 1994 թվականից հետո միջնորդների կողմից հակամարտության կարգավորման որոշակի առաջարկներ են եղել, որոնք արտացոլում էին նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կոնկրետ տարրերը։ Հենց դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը մերժեց 1998 թվականին միջնորդների կողմից ներկայացված «Ընդհանուր պետության մասին» առաջարկը։ Այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն այս առաջարկի հետ կապված հայտարարել էր. «Համեմատած նախկին առաջարկների հետ՝ դա միայն ու միայն վնաս էր Ադրբեջանին: Հենց որ ծանոթացա, ասացի, որ անգամ չենք ուզում քննարկել: Դուք մեզ դնում եք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի տարածքում հայտնվում է երկու պետություն՝ Ադրբեջան և մի հատ էլ Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունքներ չունի»: Դրանից հետո ևս այլ տարբեր առաջարկներ են եղել, այդ թվում՝ նաև Կազանյան տարբերակը, որը շատ մոտ էր իրականացմանը։ Ընդ որում, Կազանի փաստաթղթում խոսվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակի, Լաչինի միջանցքի, անվտանգության երաշխիքների ու ազատ կամարտահայտության մասին։
 
Եթե Փաշինյանի ձևակերպման համաձայն, ամբողջ բանակցությունները Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին է եղել, ապա ինչո՞ւ Ադրբեջանը վերջին պահին մերժեց Կազանյան փաստաթուղթը։ Տրամաբանությունը հուշում է՝ պետք է, որ վազելով ընդուներ այդ առաջարկը։ Իսկ չընդունեց, քանի որ տեսնում էր նաև Արցախի անկախացման հեռանկարը։ Դրանից հետո էլ միջնորդի դերում հանդես եկող կողմերը փորձում էին փոխադարձ զիջումների վրա հիմնված այլ լուծում առաջարկել։ Պատահական չէ, որ 2016 թվականին Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Այդ հայտարարությունը հո հենց այնպե՞ս չէր։
 
Նույնը վերաբերում է նաև հետագա առաջարկներին, որոնք հայտնի են «Լավրովի պլան» անվանումով։ Ընդ որում, անվտանգության գոտին կազմող 7 տարածքից 5-ը հանձնվելու էր, իսկ մյուս 2-ը հանձնվելու էր միայն այն ժամանակ, երբ Արցախի կարգավիճակն արդեն կհստակեցվեր։ Դրա համար էլ Ալիևը Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայտարարում էր, որ այդ պլանի հետ իրենք ևս չեն համաձայնել, քանի որ անվտանգության գոտու 2 տարածքները հավերժ մնալու էին Արցախի կազմում։ Ու անգամ մի դեպք էլ եղավ, երբ ռուս համանախագահը Փաշինյանին կոնկրետ պատասխանեց, որ Արցախի կարգավիճակի հարցը եղել է քննարկումների սեղանին։
 
Այսինքն, փաստերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Արցախի ինքնորոշման թեման միշտ օրակարգում է եղել, այլ հարց է, որ Փաշինյանը թեման մանիպուլացնում է։ Ու զարմանալի է, թե այս դեպքում նախկին նախագահները բանավիճելու ի՞նչ թեմա պետք է ունենան մի մարդու հետ, որը լիովին անտեսում է փաստերը։ Իրականում Փաշինյանը փորձում է անցյալի մեջ խորանալու ու քննարկումների նոր դաշտ բացել, թեզեր շրջանառել, թե բանակցություններն, ըստ էության, ժամավաճառություն են եղել։ Պատահական չէ նաև, որ Փաշինյանը միշտ առաջ է տարել այն տեսակետը, թե բանակցությունների ժամանակ հայկական կողմն ընդամենը փորձել է ժամանակ ձգել։ Բայց ամենակարևոր հարցը մնում է այն, թե ո՞րն է իմաստը այս պահին նորից թեման դաշտ գցելու։ Չէ՞ որ հանրությունը նախկին նախագահների տեսակետներին ու գործողություններին էլ է ծանոթ, Փաշինյանի ասածներին ու գործողություններին էլ։
 
Իրադարձությունները շատ նրբորեն դիտարկելու դեպքում կարող է պարզ դառնալ, որ տեղի ունեցողի տակ կոնկրետ ենթատեքստ կա։ Պետք է նկատել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից շատ է շոշափվում Մինսկի խումբը լուծարելու պահանջը։ Իսկ ՀՀ իշխանություններն էլ, ի պատասխան, ամեն անգամ կրկնում են, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա Մինսկի խումբը անիմաստ կդառնա ու կդադարի գոյություն ունենալ։ Բայց խնդիրն այն է, որ եթե այդ պայմանագրում այնպիսի դրույթներ լինեն, որոնք Մինսկի խմբին խաղից դուրս վիճակում են թողնում, հանրությունը կարող է իշխանությունների առաջ հարց դնել, թե ինչո՞ւ լուծարեցիք, եթե այդ ձևաչափի միջոցով արցախահայության իրավունքների ու ինքնորոշման հարցն էր բարձրացվում։ Դրա համար էլ ՀՀ իշխանությունները հիմիկվանից փորձում են մանիպուլ յացիայով ու կեղծիքներով ակնհայտ սուտ թեզեր գեներացնել, թե Մինսկի խումբը մեզ ոչ մի օգուտ չի տվել, այն ուղղակի ժամավաճառություն է եղել, ու 1994 թվականից սկսած քննարկվել է միայն այն հարցը, թե ինչպես է Արցախը Ադրբեջանի կազմ «վերադարձվելու»։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում