Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Անցնող տարին «առանձնահատուկ» էր հատկապես նրանով, որ տնտեսության մեջ մի շարք բացասական երևույթներ ավելի խորացան, որի պատճառն այն է, որ այդ ոչ դրական երևույթների զարգացումը կանխելուն ուղղված գործողություններ չձեռնարկվեցին։
2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում Հայաստանի առաջ նոր տնտեսական հնարավորություններ բացվեցին, բայց հաջողվեց ոչ բոլոր հնարավորություններից օգտվել։ Օրինակ՝ Ռուսաստանում արևմտյան ընկերությունների հեռանալուց հետո հայկական բիզնեսի ներկայացուցիչները կարող էին հաստատվել ռուսական շուկայում, բայց դրա փոխարեն Հայաստանը կարևոր դեր ստանձնեց միայն վերաարտահանման ոլորտում։ Եթե սկզբնական շրջանում գործ ունեինք սարքավորումների ու մեքենաների վերաարտահանման հետ, ապա 2024 թվականին արդեն վերաարտահանումը խիստ բևեռացված տեսք ընդունեց՝ կախման մեջ հայտնվելով մեկ գործունեության ուղղությունից։
Այս պայմաններում Հայաստանի տնտեսական աճի ապահովման լոկոմոտիվը դարձավ ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումն այն դեպքում, երբ հումքը ներմուծվում էր Ռուսաստանից ու արտահանվում հիմնականում ԱՄԷ և Հոնկոնգ։ Պարզ է, որ այս վիճակը երկար տևել չէր կարող, քանի որ աշխարհում իրավիճակը շատ արագ փոխվում է։ Դրա համար էլ տարվա երկրորդ կեսից սկսած ոսկերչական ոլորտի աճը սկսեց դանդաղել, արտահանման տեմպերը նույնպես սկսեցին նվազել, ինչն էլ իր հերթին երևան հանեց տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության անկումը։
Ու քանի որ տնտեսության տեսանելի հատվածում աշխուժությունը բացակայում էր ոսկերչական ապրանքների վերաարտահանման նվազման արդյունքում առաջացած վակուումը լրացնելու համար, ապա նման իրավիճակը հանգեցրեց նաև տնտեսական ակտիվության տեմպերի նվազեցման։ Արդյունքում հոկտեմբերին ունեցանք տնտեսական ակտիվության այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4,2 %, որը շուրջ 2,8 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից:Փաստացի առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ արտածին գործոններից կախյալ վիճակում, որի բացասական ազդեցությունն աստիճանաբար տեսանելի է դառնում։ Իսկ դրա փոխարեն Հայաստանի ներքին ներուժը չի օգտագործվում։
Հայաստանն ունի արտադրության կազմակերպման հնարավորություններ, որոնք այդպես էլ չեն իրացվում։ Այս տարի ևս կառավարությունը միջոցներ չձեռնարկեց արտադրության կազմակերպման համար բարենպաստ ներդրումային ու օրենսդրական միջավայր ձևավորելու համար։
Տնտեսական ակտիվության տեմպերի նվազման ֆոնին այս տարին աչքի ընկավ նաև պետական պարտքի ծավալների ռեկորդային ավելացմամբ՝ կազմելով մոտ 12,6 մլրդ դոլար։ Նկատի ունենանք, որ երեք ամիսը մեկ պետական պարտքն ավելի քան 100 մլն դոլարով ավելանում է։ Ավելին, ֆինանսական տարին ցույց տվեց, որ ժամանակի ընթացքում այս տեմպն ավելի է արագանում։ Եթե պարտքի աճի տեմպերը շարունակվեն նաև հաջորդ տարիներին, ապա Հայաստանը կարող է բախվել ֆինանսական կայունության խնդիրներին և միջազգային վարկանիշային գործակալությունների գնահատականների նվազեցմանը։
Ու այնպես չէ, որ պարտքն էլ տնտեսության որոշ ուղղություններ խթանելու նպատակին է ծառայում։ Դրանցով ընդամենը բյուջեում առկա ճեղքվածքները փակելու խնդիր է լուծվում, որը հավել յալ էֆեկտ ունենալ չի կարող։ Ու քանի որ բյուջեում անընդհատ նոր ճաքեր են բացվում, կառավարությունը տրամադրված է ինչքան հնարավոր է շատ վարկային միջոցներ ներգրավել։
Անցնող տարին աչքի ընկավ նաև հարկային բեռի ծանրացմանն ուղղած նախաձեռնությունների առաջքաշմամբ։ Ողջ ընթացքում իշխանությունները մտածում էին, թե ինչ ոլորտներում կարող են նոր հարկեր ու տուրքեր ներմուծել։ Արդյունքում անցում է կատարվում հարկային համահարթեցման, երբ փոքր ու միջին բիզնեսին տրված հարկային արտոնությունները վերացվում են, որի արդյունքում բիզնեսի այս հատվածը կորցնում է իր մրցակցայնությունը խոշորների համեմատ։ Սպասվում է, որ հարկային բեռի առումով հաջորդ տարին էլ ավելի ծանր է լինելու։
Անցնող տարվա ընթացքում նաև նկատվեց, որ Հայաստանում ֆինանսական համակարգը բախվում է անհավասարակշռության հետ կապված խնդիրների։ Այս անհավասարակշռությունը դրսևորվում է վարկավորման կառուցվածքի և ֆինանսական ռեսուրսների բաշխման ոչ արդյունավետությամբ։ Հայաստանի բանկային հատվածում հիպոտեկային ու սպառողական վարկերը շարունակում են մեծ տեմպերով աճել, իսկ դրա ֆոնին նվազում է տնտեսության արտադրողական հատվածի վարկավորումը։ Իսկ արդյունաբերության և արտադրության վարկավորման դանդաղումը նվազեցնում ու սահմանափակում է տնտեսության երկարաժամկետ աճի հնարավորությունները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...