Օրդուում գտնված հայալեզու գերեզմանաքարը պահպանության տակ է առնվել
Օրդուի Ալթընդորու գավառում գտնված մի հայալեզու գերեզմանաքար է պահպանության տակ առնվել։ Այդ մասին, www.akunq.net -ի փոխանցմամբ, հաղորդում է պոլսահայկական «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը, փոխանցում է akunq.net-ը:
Աղբյուրի համաձայն՝ Օրդուի ոչ մուսուլման բնակչության թեմաներով իր ուսումնասիրություններով հայտնի Գյուվեն Բայարի նախաձեռնությամբ պահպանության տակ առնված գերեզմանաքարը պատկանում է Իմաստուհի Հ․ Վարդյանին։ Գերեզմանաքարի վրա նաև նշված է․ «Ննջեալ ի Տէր»։
Գերեզմանաքարը թվագրվում է 1901 թ․ դեկտեմբերի 22-ի ամսաթվով։
Պարոն Բայարը թեմայի վերաբերյալ իր սոցիալական հարթակում գրել է․ «Այս տարածքներում դարեր շարունակ ապրած հազարավոր օրդվեցի հայերից մեր օրեր ոչ մի հայալեզու գերեզմանաքար չէր հասել։ Հուսամ, որ այս դեպքը առիթ կդառնա, որ բոլորն ավելի ուշադիր և նրբանկատ լինեն։ Թող ննջեցյալը հանգչի խաղաղությամբ»։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...