Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

«Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ

Դեկտեմբերի 26-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում տեղի ունցավ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մրցութային լսումների փուլը, որի արդյունքում 23 երիտասարդ երաժիշտներ Արցախից դարձան ծրագրի շահառուներ:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ և նախատեսված է Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար:

Նախաձեռնությունը նպատակ ունի փոխակերպել Արցախի տաղանդավոր երեխաների կյանքը և ստեղծել արժանապատիվ և հաջողակ ապագա դասական ակադեմիական գործիքներ նվագող երիտասարդ երաժիշտների համար:

5 տարվա համապարփակ երաժշտական ​​կրթական ծրագիրը կապահովի երիտասարդ երաժիշտների բարձրորակ, կայուն երաժշտական կրթությունը և կբացի նոր հնարավորություններ՝ ապահովելով նրանց գեղարվեստական ​​աճը, զարգացումը և ճանաչումը: Զարգացնելով արցախցի երիտասարդների երաժշտական ​​տաղանդը՝ ծրագիրը նպատակ ունի երաժշտության միջոցով ապահովելով Արցախի մշակութային ինքնության պահպանումն ու առաջխաղացումը: Այն հնարավորություն կտա երիտասարդներին միջազգային ասպարեզում հանդես գալ որպես Արցախի մշակութային դեսպաններ։

Աշխարհում ամենակարդացվող կենսագրությունները համարվում են արտիստների կենսագրությունները: Դրանք ամենաշատն են տարածվում և ունեն ազգային պատկանելիության ամենաազդեցիկ դերը, ուստի աջակցելով, կրթելով և զարգացնելով Արցախի երիտասարդ երաժիշտների վերջին սերնդին՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը կարող ենք դարձնել ամենակարդացվողը աշխարհում և առաջիկա 5 տարիների ընթացքում նրանց համար ճանապարհ հարթել դեպի մեծ բեմեր և հաղթանակներ:

  «Ծնվել եմ Արցախում» ծրագրում ընգրկված 23 երիտասարդ երաժիշտներն են՝

1. Պետրոսյան Գևորգ Արթուրի (21 տարեկան, կլարնետ)
2. Հովսեփյան Լուսինե Վարդանի (13 տարեկան, թավջութակ)
3. Հակոբյան Լևոն Արմենակի (12 տարեկան, թավջութակ)
4. Հայրապետյան Ալեքսանդրա Սուրենի (18 տարեկան, ջութակ)
5. Սաֆարյան Արսեն Արթուրի (18 տարեկան, շեփոր)
6. Ծատրյան Նվեր Կարենի (15 տարեկան, թավջութակ)
7. Բաղդասարյան Նվեր Վրեժի (15 տարեկան, կոնտրաբաս)
8. Աղաջանյան Անուշ Արենի (10 տարեկան, ջութակ)
9. Համբարձումյան Արսեն Արթուրի (18 տարեկան, ջութակ)
10. Ղուլյան Սյուզաննա Սուրիկի (17 տարեկան, ջութակ)
11. Սարգսյան Մարինե Դավթի (19 տարեկան, ջութակ)
12. Աբաղյան Վահագն Կարենի (19 տարեկան, շեփոր)
13. Ավանեսյան Ռոման Լեռնիկի (15 տարեկան, կլարնետ)
14. Ավանեսյան Մարիա Լեռնիկի (12 տարեկան, դաշնամուր)
15. Աբրահամյան Իռեն Սուրենի (10 տարեկան, դաշնամուր)
16. Բալասանյան Լիա Էրիկի (8 տարեկան, դաշնամուր)
17. Բալասանյան Կարեն Էրիկի (14 տարեկան, դաշնամուր)
18. Բալասանյան Վադիմ Էրիկի (16 տարեկան, դաշնամուր)
19. Գալստյան Վլադիմիր Իգորի (15 տարեկան, դաշնամուր)
20. Գասպարյան Մարիամ Սասունի (20 տարեկան, դաշնամուր)
21. Եգանյան Անգելինա Մարատի (14 տարեկան, դաշնամուր)
22. Սարգսյան Էդվարդ Սիմոնի (18 տարեկան, դաշնամուր)
23. Սարգսյան Նարինե Դավթի (19 տարեկան, դաշնամուր)