Ալիևը բացահայտ ծաղրում է Ռուսաստանին
Ադրբեջանական ինքնաթիռի կործանումը Ղազախստանի տարածքում սպառնում է սրել ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Նույնիսկ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից և ներողություն լսելուց հետո Իլհամ Ալիևից մեղադրանքների տարափ է տեղացել Մոսկվայի հասցեին։ Նա նշել է, թե այն փաստը, որ կործանված ինքնաթիռի իրանն ամբողջովին ծակծկված էր, օրակարգից իսպառ հանում է թռչունների երամի հետ բախման վարկածը։
Ըստ Ալիևի, «Ռուսաստանի որոշ շրջանակներ գերադասեցին հավատարիմ մնալ այս վարկածին»։ «Մեզ վշտացնող և զարմացնող պահերից մեկն այն էր, որ ռուսաստանյան պաշտոնական կառույցներն ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկած առաջ քաշեցին։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսաստանյան կողմը ցանկանում է կոծկել հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»,- ասել է նա։
Նա նշում է, թե ինքնաթիռը միտումնավոր չի խոցվել, բայց և միանգամից հավելում, թե «մեղքն ընդունելը, բարեկամ երկիր համարվող Ադրբեջանից անհապաղ ներողություն խնդրելը և դա հանրությանը հայտնելը ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը կլինեին»։ «Ցավոք, առաջին երեք օրերին մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից, բացի զառանցական վարկածներից»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահի այս պահվածքը վկայում է, որ գրեթե չորս տարի օրեցօր «զարգացող» ռուս-ադրբեջանական հարաբերությունները լուրջ վտանգի տակ են, Ալիևի համար էլ առիթ է ընձեռնվել կտրել Ռուսաստանի հետ կապը, նվազեցնել ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում։
Այս իրավիճակում Հայաստանի գլխավոր անելիքը, եթե իրատես քաղաքականությունից գլուխ հանող իշխանություններ ունենայինք, պետք է լիներ հայ-ռուսական կապերի ակտիվացումը։ Օգտագործելով ստեղծված հնարավորությունները՝ Հայաստանը կարող էր Մոսկվայի հետ ավելի բարեկամական հարաբերություններ հաստատեր։ Բայց վստահաբար պաշտոնական Երևանը շարունակելու է նույն կուրսը։ Թերևս, ՌԴ-ին տարածաշրջանից հանելու գաղափարը սպասարկում են թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Իլհամ Ալիևը։
Անի Մամյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...