Գործարար Կարեն Հակոբյանը` միակ կալանավորվածը
Past.am-ը գրում է.
Գործարար Կարեն Հակոբյանի փաստաբանական խումբն ուշագրավ հայտարարություն տարածեց 2024 թվականի դեկտեմբերի 30-ին: Փաստորեն Կարեն Հակոբյանի փաստաբանները նոյեմբերի 21-ին բողոքարկելով կալանքի երկարաձգման որոշումը, հստակ շարադրելով դրա անթույլատրելիությունը, մինչ օրս սպասում են Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը: Վերաքննիչ դատարանը երկու անգամ հետաձգել է որոշման կայացումը: Մասնավորապես երկրորդ անգամ դեկտեմբերի 30-ին Դատարանը կրկին հետաձգեց որոշման կայացումը, այն նշանակելով հունվարի 9-ին բանավոր ընթացակարգով: Առավել ուշագրավ է, որ կոնկրետ այս գործով 2024 թվականի սեպտեմբերի 20-ից ներկայացվել էին ևս թվով երեք կալանքի միջնորդություններ, սակայն 2024 թվականի դեկտեմբերի 20-ից այլևս որևէ այլ անձ բացի Կարեն Հակոբյանից կալանավորված չէ: Այս իրավիճակում անհասկանալի է ինչն է պատճառը, որ միայն հենց գործարար Կ. Հակոբյանն է շարունակում մնալ կալանավորված, երբ վերջինիս մեղադրանքը համեմատությամբ այլ մեղադրյալների էականորեն ավելի նվազ է: Ըստ որոշ տեղեկությունների նախապատրաստվում է նաև Եվրոպական դատարան գանգատի ներկայացումը, որում հստակ շարադրվելու են Կարեն Հակոբյանի նկատմամբ տարբերակված մոտեցումների և դատավարական մի շարք խախտումների հիմքերը:
Հենց նման իրավիճակներում է, որ և մասնագետները և Եվրոպական դատարանը կալանքը գնահատում են որպես` պատիժ, ինչը կոպտագույն իրավունքի խախտում է:




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին