Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, վտանգի տակ է». հայ արտիստներն անդրադարձել են ԱՄՆ-ում մոլեգնող հրդեհներին

ԱՄՆ-ում և Հայաստանում բնակվող հայ արտիստները ևս սոցցանցի իրենց էջերում անդրադարձել են Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող ավերիչ անտառային հրդեհներին:

Նրանք լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում տարածվող հրդեհից՝ հույս հայտնելով, որ այն շուտով կավարտվի:

Դերասանուհի Անի Երանյանն ինստագրամի սթորի բաժնում լուսանկար ու տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է»:

Դերասան Հովհաննես Բաբախանյանն, ով արդեն տևական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում, սոցցանցի իր էջերում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.

«Աստված գթա ժողովրդիդ»:

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ևս ինստագրամի սթորի բաժնում հրդեհից լուսանկարներ են հրապարակել և գրել.

«Աղոթենք Լոս Անջելեսի համար»:

Լրագրող Անի Քոչարը ինստագրամի սթորի բաժնում գրել է.

«Ամեն բան մի քանի ակնթարթում կարող է հրո ճարակ դառնալ, նյութական արժեքները, հարստությունն ու ունեցվածքը ոչինչ է. երբեք մի' մոռացեք սա»:

Ավելի վաղ, անդրադարձել էինք ռեժիսոր Ելենա Արշակյանի գրառմանը:

«Իմ ընկերներ, սիրելի մարդիկ, ովքեր անհանգստանում էին իմ ու աղջկաս համար, ասեմ՝ մենք արդեն Հայաստանում ենք: Բայց Լոս Անջելեսում են մեր ընկերները, հարազատները և հայրենակիցները: Հուսանք այս արհավիրքը շուտ կավարտվի»,- գրել էր նա:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող ավերիչ անտառային հրդեհները հասնել են հանրահայտ Hollywood գրությամբ բլուրներին, զոհվել է 5 մարդ, տարհանվել 130,000 բնակիչ:

Ընդհանուր առմամբ, մոլեգնում է 6 առանձին հրդեհ, որոնց դեմ պայքարում են հազարավոր հրշեջներ: Կրակի տարածմանը նպաստում են ուժեղ քամիները:

Արագ տարածվող հրդեհը նաև հայաշատ բնակավայրերում է՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադենա, Սիլմար։ Հրդեհները վնասել են հոլիվուդյան հայտնի մարդկանց տները, այդ թվում՝ Փերիս Հիլթոնի, Բիլլի Քրիսթալի և Մենդի Մուրի։