Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին
Քաղաքականություն

Ի՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան Հայաստանում

Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Նրան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ահմադիանը Երևան է եկել Բաքվից, որտեղ հանդիպել էր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ։ Թե ինչու է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հապճեպ ժամանում երկու հարևան երկրներին, կարելի է միայն ենթադրել՝ պատկերացնելով իրավիճակի կտրուկ սրումն ու Ադրբեջանի նախագահի հնչեցրած կոշտ սպառնալիքները։

Ուշագրավ է, որ Ահմադիանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Ըստ թուրքական կողմի՝ Էրդողանն ասել է, որ Անկարան և Բաքուն կշարունակեն զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է Անկարայի լիարժեք աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ շեշտելով, որ Անկարան միշտ լինելու է Բաքվի կողքին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն, իր հերթին, ասել է, որ «ադրբեջանաթուրքական եղբայրական, բարեկամական և ռազմավարական դաշինքի հարաբերությունները զարգանում են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով՝ ընդգծելով՝ «մեր երկրները միշտ միմյանց կողքին են»»։

Վերջին շրջանում Անկարայի և Բաքվի հարաբերություններն այնքան էլ անամպ չէին, իսկ ադրբեջանական ինքնաթիռի՝ ՌԴ տարածքում խոցումից հետո Ալիևը կրկին վերադարձել է Էրդողանի գիրկը։ Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները յուրովի են պատրաստվում ինչ-որ «մեծ պայթյունի», բացի Հայաստանից, որի իշխանությունները շարունակում են իրենց անդարդ պահվածքը՝ Հայաստանի գլխին նոր արհավիրք բերելով։ 

Ալինա Սարգսյան