Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձի
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին իրավասու դատարան է հանձնել անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու միջոցով մեկ այլ անձի ինքնասպանության փորձի հասցրած Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին հայտնում են դատախազությունից:
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ա.-ն, 2020 թվականի օգոստոսից սիրային հարաբերություններ է ունեցել իգական սեռի անձի հետ, ձեռք է բերել և պահել նրա մերկ լուսանկարները: Հարաբերությունները դադարեցնելուց հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, նախապես տեղյակ լինելով, որ իգական սեռի վերոնշյալ անձի բջջային հեռախոսը գտնվում է նրա մոր մոտ, մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները:
Վերոնշյալ արարքի հետևանքով՝ իգական սեռի անձն իր կյանքին վերջ տալու նպատակով մեկանգամյա օգտագործման ածելիի միջոցով ձախ նախաբազկի հատվածում կատարել է կտրվածքներ:
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 5-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը), 162-րդ հոդվածի 1-ին մասով (արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելը) և նույն թվականի դեկտեմբերի 23-ին քրեական գործը հանձնել իրավասու դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից