Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»

Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico

ԱՄՆ պաշտպանության նախարարի փոփոխությունն այս ամիս կարող է անդրադառնալ արեւմտյան երկրների՝ Ուկրաինա զենքի մատակարարումը համակարգող խմբի աշխատանքի վրա։ Այս մասին գրել է Politico թերթը։

Ինչպես նշել է պարբերականը, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Գերմանիայում է դաշնակիցների հետ իր վերջին հանդիպմանը՝ Կիեւին օգնություն տրամադրելու նպատակով։ «Հաջորդ անգամ, երբ խումբը հավաքվի, ամեն ինչ լրիվ այլ տեսք կունենա, եթե ընդհանրապես հավաքվի»,- գրել է թերթը։

«Երբ այս ամիս Օսթինը հեռանա Պենտագոնից, խումբը կկորցնի իր ամենամեծ ոգեւորողին եւ հիմնադրին, եւ ոչ մի այլ երկիր չի առաջարկել ստանձնել գլխավոր դերը»,- նշվել է հրապարակման մեջ: «Սա հատկապես անհանգիստ ժամանակաշրջան է, քանի որ [նորընտիր նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմը թերահավատություն է հայտնում Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ, իսկ եվրոպական ծայրահեղ աջակողմյան նոր կառավարությունները ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում Կիեւ ավելի շատ զենք ուղարկելու հարցում»,- ասել է Politico-ն:

«Խմբի լուծարումը կարող է հարված լինել Ուկրաինային, որը կորցնում է դիրքերը Ռուսաստանի հետ պայքարում եւ նոր զինվորներ հավաքագրելու եւ պատրաստելու հարցում»,- նշվել է հոդվածում: Միեւնույն ժամանակ, թերթը, վկայակոչելով ՆԱՏՕ ներկայացուցիչներին, գրել է, որ խումբը կկարողանա գործել առանց Օսթինի, «թեեւ մի փոքր այլ ձեւով»։ Ինչպես գրել է պարբերականը, «Մեծ Բրիտանիան, որը հյուրընկալել է դաշնակիցների առաջին հանդիպումները, եւ Գերմանիան՝ որպես Ուկրաինա [զենքի] հիմնական մատակարար, գլխավորում են պոտենցիալ առաջնորդների ցուցակը»։

Սակայն Հյուսիսատլանտյան դաշինքում պարբերականի աղբյուրները նշել են, որ «եվրոպացի պաշտոնյաները, նախքան որեւէ քայլ ձեռնարկելը, ցանկանում են տեսնել, թե Պենտագոնի նոր ղեկավարը ինչ տեղ կզբաղեցնի այս խմբում»։

Հունվարի 9-ին Գերմանիայի Ռամշթեյն ավիաբազայում կկայանա Ուկրաինա սպառազինությունների մատակարարումը համակարգող արեւմտյան երկրների խմբի 25-րդ նիստը։ Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր, որ արեւմտյան երկրները Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր պարտավորվել են Կիեւին տրամադրել 126 մլրդ դոլարի ռազմական օգնություն։