Հրանտ Թոխատյանը նշում է ծննդյան տարեդարձը. արտիստին շնորհավորել են որդին և Կամերային թատրոնի անձնակազմը
Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի ծննդյան տարեդարձն է:
Նրա որդին՝ Արամ Թոխատյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում շնորհավորել է հոր տարեդարձը:
Արտիստին շնորհավորել է նաև Կամերային թատրոնը՝ ֆեյսբուքյան էջում հրապարակելով բարեմաղթանքներ.
«Մենք շնորհավորում ենք Հրանտ Արամիչին, ցանկանում ենք առողջություն և բոլոր նպատակների իրականացում։ Լավագույն ցանկություններով՝ Կամերային թատրոն»:
Օրերս Tert.am Life-ն անդրադարձել էր դերասանի առողջական խնդիրներին՝ տեղեկացնելով, որ հիվանդության բարդ փուլը հաղթահարվել է:
«Եթե ըմբոստանաս, դեպրեսիայի մեջ ընկնես, ոչնչով չես կարող օգուտ տալ: Իսկ, երբ կարողանում ես ուժերդ հավաքել, հասկանալ, որ կա խնդիր, որը պետք է լուծել, այդ ժամանակ սառնասրտություն է մտնում քո մեջ, բայց դրա հետ մեկտեղ չես կորցնում կյանքի հանդեպ սերն ու ամենակարևորը՝ շրջապատին չես ծանրաբեռնում քո խնդիրներով, որոնք միայն քոնն ու քո ընտանիքինն են:
Մենք բոլորս մեր ընտանիքում հենց այդ կարգախոսով ենք ապրում:
Հիմա կարողանում եմ սրա մասին խոսել, որովհետև գիտեմ, որ խնդիրը հաղթահարված է»,- MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում նշել էր դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:





















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից