Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ սպառնալիքներից հետո Փաշինյանն անատամ մի պարզաբանում էր տարածել։ Բառերի կույտ երկնելով՝ փորձել էր հանրությանը համոզել, թե իրենք մտադիր չեն կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։
Սակայն արդեն երեկ Փաշինյանը 12 կետերից բաղկացած առաջարկներ է ներկայացրել հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ։ Առնվազն երկու կետ ապացուցում են, որ գործող իշխանությունները որոշել են գնալ վատթարագույն ճանապարհով, կատարել Ալիևի բոլոր պահանջները։ Փաշինյանը չի բացառում միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, հրաժարվելու հնարավորությունից։ Հռոմի ստատուտին միացած ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն կատարել Ալիևին ու Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, թեպետ ստատուտին միանալու պատճառաբանությունը, հայ-ռուսական հարաբերություններին հասցված վնասը հենց այդ հանգամանքով էին բացատրում։
Մասնագետները բազմիցս նշել են, որ միջազգային գանգատներից հրաժարվելու դեպքում ՀՀ դիրքերն անհամամետ թուլանալու են։
Վերջին կետով էլ Փաշինյանն առաջարկում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Խմբի լուծարում պահանջել է Ադրբեջանը, կողմ արտահայտվել Ռուսաստանը։ ՄԽ մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կտրականապես դեմ են այս առաջարկին, հասկանալով, որ խմբի լուծարմամբ դուրս են մնալու քաղաքական գործընթացներից։ Անվանապես դեպի Արևմուտք սլացող Փաշինյանին, կարծես, այդ պետությունների կարծիքը չի հուզում։
Ըստ էության, փչացնելով հարաբերությունները բոլորի հետ, մտնելով Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության տակ՝ Նիկոլ Փաշինյանը դնում է Հայաստան պետության կազմաքանդման հիմքերը։
Շուշան Հայրյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...