Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում
Ոստիկանությունը երեկ հերթական հակաօրինական գործողությունն է սկսել՝ Հրազդանի կիրճում ձերբակալելով փաստաբան Արսեն Բաբայանին, «Հայրենիք» կուսակցության մի քանի այլ անդամների, որոնք կուսակցության մեքենայով ուղևորվում էին սնվելու։ Բերման ենթարկվածների մոտ զենք են փնտրել և, բնականաբար, չեն հայտնաբերել։ Բաբայանին ավելի ուշ ազատ են արձակել, իսկ իշխանությանը սպասարկող մի խումբ լրատվամիջոցներ փորձում էին կեղծիքներ տարածել։
Գործող իշխանությունները, մի կողմից «ժողովրդավարության բաստիոնի» հեքիաթներ փչելով, մյուս կողմից Հայաստանը վերածում են բռնապետության։ Իսկ ընդդիմադիր գործիչների դեմ բռնաճնշումների ահագնացող թափը վկայում են՝ փաշինյանական վարչախումբը նոր դավադրությունների է պատրաստվում, իսկ ուղիղ եթերում ձվածեղ պատրաստելն ու այլ անհեթեթ տեսանյութերը բավարար ազդեցություն չեն ունենում հանրային տրամադրությունների շեղման հարցում։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն առաջիկայում հետապնդումներին, բռնաճնշումներին ավելի մեծ թափ են հաղորդելու։ Փաշինյանը պատրաստվում է անդառնալի և ցավոտ զիջումների, իսկ ընդդիմադիրների դեմ քայլերը միանգամից «մեկ կրակոցով երկու նապաստակ» են։ Մի կողմից ապահովում են տեղեկատվական ֆոնը, մյուս կողմից՝ հնարավոր դիմադրողներին մեկուսացնելու հարց են լուծում։
Նինա Ոսկանյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...