ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը։ ԵՄ արտգործնախարարի գրասենյակից հայտնել են, թե անդամ երկրները ողջունել են առաջարկը և քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին։
ԵՄ դիտորդները Հայաստան էին ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ին։ Առաքելության ժամկետը լրանում է այս փետրվարին։ Բաքուն տևական ժամանակ նրանց մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ՝ պահանջելով Երևանից դադարեցնել դիտորդների գործունեությունը սահմանին: Ալիևը նաև կտրուկ պահանջել է հեռացնել դիտորդներին, ի պատասխան Երևանից ասել էին, թե դիտորդները դուրս կգան միայն այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատում իրականացվել է։
Ընդ որում, տևական ժամանակ պաշտոնական Երևանը չէր պատասխանում դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու առաջարկին՝ ասես սպասելով ինչ-որ զարգացման։ Թերևս, Փաշինյանն ու իր թիմը հասկացել են, որ զարգացումներն իրենց ցանկացած հունով չեն գնալու, որոշել են դիմել դիտորդական առաքելությունը երկարաձգելու համար։
Բաքուն առաջիկայում նոր վայնասուն է բարձրացնելու այս հարցով։ Կասկած չկա, որ նոր պահանջներ էլ են հնչելու։
Անուշ Մինասյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...