Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին

Կառլո Անչելոտին վստահում է «Ռեալի» ֆուտբոլիստներին՝ չնայած Կլասիկոյում պարտությանը:

Վաղը մադրիդցիներն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կխաղան «Սելտայի» հետ։ Նախորդ խաղում «Ռեալը» Սուպերգավաթի եզրափակչում պարտվել էր «Բարսելոնային» (2:5):

— Տարվա առաջին հանդիպումը «Բեռնաբեուում»: Ինչպիսի՞ խաղ եք սպասում:

— Սա կարևոր հնարավորություն է անհաջող խաղից հետո, որը մեզ մեծ տառապանք պատճառեց, բայց մենք չխորտակվեցիք։ Մենք պետք է արձագանքենք: Լավ մրցակցի դեմ լավ հանդիպում կլինի։ Թիմը կարող է բուռն արձագանք ցույց տալ վերջին խաղից հետո։

— Պարտությունը հետքա՞յլ է։

— Սա հետքայլ է, բայց մենք պետք է առաջ շարժվենք։ Մրցաշրջանը դեռ առջևում է, բոլոր մրցաշարերում մենք լավ դիրքեր ունենք։ Վատ հանդիպում էր, մենք շատ սխալներ թույլ տվեցինք։ Մենք վերլուծեցինք դրանք և գտանք լուծումը։ Պետք է առաջ շարժվել:

— Դուք ասացիք, որ ներկայիս թիմն ավելի լավն է, քան նախորդ մրցաշրջանը: Ի՞նչ կոնկրետ:

-Նրանք երիտասարդ են, եռանդուն, մենք ունենք որակ և վճռականություն: Միգուցե նրանք միշտ չէ, որ դա ցույց են տալիս, բայց բացարձակ արժեք ունեցող թիմ են, և ես լիովին վստահում եմ նրանց։ Նրանք շահեցին միջմայրցամաքային գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը, պայքարում են։

Մենք վատ խաղ անցկացրինք… Մենք վճարում ենք բոլոր լավ բաների համար, որ արել ենք նախկինում.դա մեզ թանկ արժեցավ, բայց դա ընդամենը մեկ հանդիպում էր: Ինչպես միշտ, մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր կարծիքը, բայց ես դեռ լիովին վստահում եմ իմ բոլոր խաղացողներին, հատկապես նրանց, ովքեր այս պահին լավագույն մարզավիճակում չեն։

— Խնդիրը խաղի՞, թե՞ վերաբերմունքի մեջ է: Ի՞նչ է պակասում թիմին:

– Մի բան պետք է հստակեցնեմ՝ սա ասուլիս է, ոչ թե՝ բանավեճ։ Ես քննարկումներ եմ անցկացնում մարզչական շտաբի և իմ խաղացողների հետ։ Սա, կարծում եմ, քննարկման համար ճիշտ տեղը չէ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։