Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Մեկնարկում է նոր մրցույթ պատանի երաժիշտների համար. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում է 2025թ.-ի կրթական ծրագիրը

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, հավատարիմ մնալով պատանի երաժիշտներին աջակցելու և զարգացնելու իր առաքելությանը, հայտարարում է իր նոր՝  2025թ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթը` 10-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների համար: Ծրագրին կարող են դիմել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների ու քոլեջների սաները հետևյալ մասնագիտությունների գծով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր, տավիղ, սաքսոֆոն:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր եզակի դերն ու կարևոր ներդրումն ունի Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և

զարգացման մեջ: Հիմնադրամն իրականացնում է մշակված յուրահատուկ համապարփակ կրթական ծրագիր տաղանդավոր պատանի երաժիշտների համար հետևյալ 7 ուղղություններով՝

  • Վարպետության դասեր և դասխոսություններ
  • Բեմական փորձ
  • Կրթական ուղևորություններ արտերկիր
  • Այցելություն համերգների
  • Օտար լեզուների դասեր
  • Թանգարանային այցեր
  • Կրթաթոշակ

 

Մրցութային փուլերը հաղթահարած դիմորդները կստանան բացառիկ հնարավորություն անվճար հիմունքներով մասնակցել վարպետության դասերի և դասախոսությունների հանրահայտ միջազգային երաժիշտների և պրոֆեսորների հետ, հանդես գալ համերգային ելույթներով ՀՀ-ում և արտերկրում, ունենալ կրթական ուղևորություններ արտեկիր, այցելել ՀՀ թանգարաններ, մասնակցել օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման դասերի, ստանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած հայաստանյան համերգների հրավիրատոմսեր և կստանան ֆինանսական աջակցություն։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2025թ.-ի փետրվարի 6-ը: Դիմումներն ընդունվում են առցանց՝ Հիմնադրամի կայքէջով հայտն ուղարկելու միջոցով։

- -

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, ով նաև հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը: Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է 2019թ․-ից և հինգ տարիների ընթացքում  նախաձեռնել և մեծ հաջողությամբ իրականացրել է կրթական ծրագրեր` աջակցելով 66 հայ տաղանդավոր պատանի երաժիշտների, ովքեր արդեն գրանցում են մեծ հաղթանակներ և հաջողություններ թե Հայաստանում, և թե արտերկրում: