Հակառուսականության նոր ալիք Հայաստանում
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է արտգործնախարարություն։ Նրան բողոքի նոտա են հանձնել հունվարի 12-ին Ռուսաստանի համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ հայտնել է, թե Կիսելյովի հաղորդումն առաջիկայում արգելափակվելու է Հայաստանի տարածքում։
Ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված ռեպորտաժը ՀՀ իշխանությունների համար ևս մեկ պատրվակ է դարձել հակառուսական ալիք բարձրացնելու։ Այն, որ Կիսելյովն ու մյուս քարոզիչները պակաս գործ չեն անում Հայաստանում ՌԴ վարկանիշը նվազեցնելու համար, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց ՀՀ իշխանություններն էլ նման առիթներն օգտագործում են իրենց նեղ նպատակներով։
2024-ի սկզբին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արգելափակել էր Վլադիմիր Սոլովյովի հեղինակային երկու հաղորդումների հեռարձակումը Հայաստանում՝ հիմնավորելով, որ դրանք խախտում են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագրի պայմանները։ 2023-ի հոկտեմբերին էլ ռուսական «Առաջին ալիքը» եթեր էր հեռարձակել Հայաստանի վարչապետի քաղաքական գործունեությունը քննադատող՝ «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» վերնագրով թողարկումը։ Ամիսներ անց հայկական կողմը երեք օրով կասեցրեց «Առաջին ալիքի» հեռարձակումը՝ հիմնավորելով, որ չեն վճարել հեռարձակման գումարը։
Այժմ, քանի դեռ Հայաստանը Փաշինյանի թեթև ձեռքով սլանում է դեպի Արևմուտք, ռուսական ալիքների արգելափակումը կենսական անհրաժեշտություն է դարձել իշխող ուժի համար։
Մարի Մարգարյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին