Լուկաշենկոն եկել է, տեսել, աշխատանքից հանել. Դուք ի՞նչ է, հիվա՞նդ եք: Սա, ախր, Օսվենցիմ է
Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է «Ակմոդոր-Շկլով» ԲԲԸ «Սլիժի» կաթնամթերքի համալիր, որը մտնում է «Կուպալովսկոյե» ագրոհոլդինգի կառուցվածքի մեջ: Զեկույցներից հետո նա որոշել է անձամբ ծանոթանալ խոշոր եղջերավոր անասունների պահման պայմաններին եւ արտադրական հաստատությունների վիճակին: Զննման արդյունքում իրենց պաշտոններից զրկվել են Մոգիլեւի նահանգապետ Վլադիմիր Դոմանեւսկին, Շկլովսկի շրջգործկոմի նախագահ Վասիլի Վիտյունովը եւ նախագահի՝ Մոգիլեւի մարզի հարցերով օգնական Գենադի Լավրենկովը: Շշպռելու տեսանյութը ցուցադրվել է ՕՆՏ-ի եթերում, փոխանցում է Tut.by-ը:
«Ո՛չ, այս կովը շունչը փչելուն մոտ է, տեսնում ես, չէ՞, ինչպես է շարժվում: Ինչո՞ւ եք ինձ այստեղ բերել: Որ հիմա անվտանգության ծառայությանը հանձնարարեմ ձեզ ձեռնաշղթանե՞ր հագցնել, եւ Կոչանովային (նախագահի աշխատակազմի ղեկավարն է) ձեր հետեւից այնտե՞ղ: Անֆիմովին (Պետական վերահսկողության կոմիտեի նախագահ Լեոնիդ Անֆիմով) նվազագույնը աշխատանքից կհեռացնեմ: Եթե մարդը չի հասկանում, որ սա Օսվենցիմ է: Նա կարծում է, որ սա նորմա՞լ է: Դուք ի՞նչ է, հիվա՞նդ եք: Սա, ախր, Օսվենցիմ է: Եթե նրանք հիվանդ են, այստեղ մաքուր եւ չոր պետք է լինի: Նրանք, ախր, մեկը մյուսի վրա են կեղտոտում, մեկը մյուսի վրա են կանգնած: Այստեղ պետք է մարդ լինի եւ մշտապես մաքրի: Դու, հըլը, նայի այս անասունին: Նրա մորթու մեջ ամեն ինչ խրված է»,- խստորեն մեկնաբանել է Լուկաշենկոն:
«Նատալյա Իվանովնա, վաղը հրամաններ պատրաստեք այս երկուսի մասին (ցույց տալով նաեւ Գյուղարտադրանքի նախարար Լեոնիդ Զայցին) եւ երրորդը՝ նահանգապետի մասին, իսկ Լավրենկովի վերաբերյալ (Մոգիլեւի մարզի հարցերով նախագահի օգնական Գենադի Լավրենկով) որոշում ընդունեք»,- հանձնարարել է Լուկաշենկոն:
Նա նաեւ Կոչանովայից պահանջել է պատրաստել այն պաշտոնյաների ցուցակը, որոնք պետք է պատասխանատու լինեին «Կուպալովսկու» վիճակի համար: «Բոլորին դանակի տակ դնել, մինչեւ վերջ բոլորին»,- նշել է Լուկաշենկոն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան