700 հազարից ավելի մարդու կյանքը բարդացնում են
2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։ Ըստ մասնագետների՝ գրեթե 720 հազար մարդ պետք է հայտարարագիր ներկայացնի։ Ընդ որում, ինչպես վայել է գործող դիլետանտ իշխանությանը, նշված «բարեփոխումն» էլ իրականացվում է խայտառակ պայմաններում։
Խնդիրներ կան անձնագրային բաժիններից նույնականացման քարտերի ստացման, բջջային օպերատորների կողմից՝ էլեկտրոնային ստորագրության ստացման հարցերում։ Առաջիկայում էլ խայտառակ վիճակ է ստեղծվելու, երբ մարդիկ զանգվածաբար ստիպված են լինելու հերթերում ժամեր անցկացնել, ապա և հաշվապահ գտնել, որ իրենց հայտարարագրերը լրացնեն։
Այս անհեթեթ և անպարաստ ռեֆորմով իշխանությունն ընդամենը մեկ հարց է լուծում։ Ցանկացածի հայտարարագրում, եթե նա երկար ժամանակ հայտարարագրեր չի ներկայացրել, կարելի է խախտումներ գտնել։ Մեծ հավանականությամբ այդ 720 անձանցից շատերի հայտարարագրերը չեն ստուգելու, փոխարենն ուշադիր են լինելու իշխանության ընդդիմախոսների նկատմամբ, որոնց եկամուտները մանրադիտակով կքննեն։ Արդյունքում, հայտարարագրման այս համակարգը Փաշինյանին հարկավոր է միայն երկրում իր բռնապետական իշխանությունն ամրապնդելու համար։
Հանրային ու սոցիալական այն բողոքը, որ ծագելու է առաջիկա ամիսներին, գրագետ կառավարման դեպքում կարող է լուրջ գլխացավանք դառնալ Փաշինյան&Co-ի համար, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը հավես և ցանկություն ունենան՝ բողոքը քաղաքական առումով կապիտալիզացնելու համար։
Աննա Թառոյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին