Արդեն բոլորն են մեղավոր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային ծառայության մեջ եղած, այժմ ծառայող, առաջիկայում զորակոչվելիք տղաներին, նրանց ծնողներին, հատկապես՝ մայրերին: Ի լրումն ամենի, Նիկոլ Փաշինյանի խոսքը սրբապղծություն ու աններելի վիրավորանք է իր իսկ մեղքով զոհված մեր հազարավոր տղաների լուսավոր հիշատակի հանդեպ:
Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, Փաշինյանը իր գործած աղետների նոր «մեղավորներ» է գտել: Սկզբում «մեղավոր» էին «նախկինները», ռուսները, գեներալները, այլ բարձրաստիճան զինվորականները: Հիմա արդեն Փաշինյանը որոշել է, որ մեղավոր են ծնողները, որոնք իրենց որդիներին սխալ են դաստիարակում: Միաժամանակ, Փաշինյանը մեղադրում է տղաներին՝ հայտարարելով, որ նրանք... տղա չեն, այլ, խոսակցականով ասած՝ «մամայի բալիկներ»:
Սա և՛ մեղադրանք է Փաշինյանի կողմից, և՛ խոր անձնական վիրավորանք: Այսինքն, Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու: Արդյո՞ք չի ստանալու: Բայց նույնիսկ դա՝ մի կողմ: Առանցքայինն այն է, որ Փաշինյանը համարձակվում է վիրավորել ու մեղադրել տասնյակ հազարավոր ծնողների ու հատկապես մայրերի, որ անասելի դժվարություններով մեծացրել են իրենց զավակներին, ուղարկել բանակ, իսկ հետո, Փաշինյանի վարած ձախավեր «քաղաքականության» պատճառով, նրանցից շատերը «սև թուղթ» են ստացել, շիրմաթումբ՝ «Եռաբլուրում», հիմա նաև՝ մեղադրանք ու վիրավորանք: Իսկ շատերն էլ արդեն քանի տարի է՝ կքած են հաշմանդամ դարձած զավակին խնամելու հոգսերի տակ:
Մի խոսքով, էլի մեղավոր են բոլորը: Դե, իրենից բացի: Իսկ Փաշինյանը մի հարցում իրավացի է. երևի իսկապես մեղավոր ենք բոլորս: Բայց միայն այն հարցում, որ դեռ ինքն ու իր խմբակն են Հայաստանում իշխանության:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին