Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

UFC. Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին

Ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը հաղթել է բրազիլացի Ռենատո Մոյկանոյին UFC 311 մրցաշարի գլխավոր մենամարտում, որը տեղի է ունեցել Ինգլվուդում (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ), հայտնում է armsport.am-ը։

Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում, երբ ռուսաստանցի մարտիկը հաջողությամբ խեղդող հնարք է կիրառել մեջքի վնասվածք ստացած մարտիկ Արման Ծառուկյանին փոխարինած Մոյկանոյի նկատմամբ։ Այսպիսով, Մախաչևը UFC-ի թեթև քաշային կարգում չորրորդ անգամ է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։

Մախաչևի հաղթանակների թիվը UFC-ում հասել է 15-ի։ Անպարտելիությամբ Իսլամը երկրորդ տեղում է՝ հավասարվելով Կամարու Ուսմանին։

UFC-ում ավելի երկար հաղթանակների շարք ունեն միայն Անդերսոն Սիլվան (16) և Ջոն Ջոնսը (20):

Մախաչևը չեմպիոնի գոտին նվաճել է 2022 թվականի հոկտեմբերին՝ հաղթելով Չառլզ Օլիվեյրային։ Հետագայում նա հաղթել է Ալեքսանդր Վոլկանովսկուն երկու անգամ և 2024 թվականի հունիսին հաղթել Դասթին Պորյեին։

33-ամյա Մախաչևը խառը մենամարտերում ունի 27 հաղթանակ և մեկ պարտություն։ Մոյկանոյի ակտիվում կա 20 հաղթանակ, մեկ ոչ ոքի և վեց պարտություն։

Նշենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի ներկայացուցիչ Էդուարդ Վարդանյանը պատմել էր մարզիկի ստացած վնասվածքի մասին, որի պատճառով չեղարկվել է նույն քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ նրա՝ հունվարի 19-ին նշանակված մենամարտը:  Վարդանյանի խոսքով՝ ակտիվ մարզումների ժամանակ Ծառուկյանի մոտ մեջքի հետ կապված խնդիր է առաջացել: