Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

TikTok-ն ԱՄՆ-ում անհասանելի է. ընկերությունը սպասում է Թրամփի որոշմանը

ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ երկրում անվտանգության նկատառումներից ելնելով արգելվում է հայտնի TikTok սոցիալական ցանցի գործունեությունը, հայտնում է bbc.com-ը։

Հավելվածը բացելիս օգտատերերը տեսնում են հետևյալ հաղորդագրությունը.«TikTok-ն այս պահին անհասանելի է: ԱՄՆ-ն ընդունել է TikTok-ն արգելող օրենք։ Ցավոք, սա նշանակում է, որ առայժմ չեք կարող օգտագործել հավելվածը: Բարեբախտաբար, նախագահ Թրամփը նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո, կաշխատի մեզ հետ՝ TikTok-ը նորից գործարկելու նպատակով լուծում գտնելու համար»։

Նախօրեին Դոնալդ Թրամփը NBC News-ին և ABC-ին ասել էր, որ մտադիր է 90 օրով երկարաձգել TikTok-ի աշխատանքը, մինչև որ հարցին լուծում կգտնվի։ ԱՄՆ նորընտիր նախագահը խոստացել է համապատասխան հայտարարություն անել երդմնակալությունից հետո։

2024 թվականի ապրիլին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրենք, որը ByteDance-ին պարտավորեցնում էր հարթակը վաճառել ամերիկյան ընկերությանը։ Հակառակ դեպքում սոցցանցը պետք է արգելվի 2025 թվականի հունվարի 19-ից։ Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ TikTok-ը, որը պատկանում է չինական ընկերությանը, թույլ է տալիս Պեկինին տվյալներ հավաքել ամերիկացիների մասին և ազդել հասարակական կարծիքի վրա։

TikTok-ը բազմիցս հերքել է, որ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունն օգտագործում է ընկերությունը՝ քարոզչությունը և չինական շահերը խթանելու համար։