Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Թրամփը սպառնում է Իրանին. ի՞նչ է սպասվում Հայաստանին

Վաշինգտոնում այսօր կայանալու է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Իսկ նախօրեին նրա՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ «ժամանակն է առանցքային որոշումներ կայացնել» Իրանի հարցում։ Ըստ Ուոլցի, Իրանն այժմ «բարդ վիճակում է հայտնվել՝ շնորհիվ Նաթանյահուի և իսրայելցիների առաջնորդության», իսկ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը «գլխատվել է զարմանալի «Փեյջեր և պորտատիվ ռացիա» գաղտնի գործողության արդյունքում»:

«Բոլորն ասում էին, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Նասրալլահին վերացնելը չափազանց էսկալացիոն, չափազանց սադրիչ կլինի, դա պետք չէ անել: Գիտե՞ք ինչ։ Նրանք դա արեցին։ Իսկ այժմ դա հանգեցրել է նրան, որ Լիբանանում իրական հնարավորություն է ստեղծվել: Դա հանգեցրեց Ասադի և նրա դաժան բռնապետության անկմանը: Դա հանգեցրեց ՀԱՄԱՍ-ի լիակատար մեկուսացմանը։ Նրանք միշտ մտածում էին, որ «հեծելազորը» «Հեզբոլլահի» հետ կգա հյուսիսից։ Այլևս այդպես չէ, և ես կարծում եմ, որ դա է հիմնական պատճառը, որ նրանք հիմա գործարք են կնքել: Իսկ Իրանի հակաօդային պաշտպանությունը ոչնչացված է։ Այսպիսով, եկել է կարևոր որոշումներ կայացնելու պահը, և մենք դա կանենք հաջորդ ամսվա ընթացքում»,- հայտարարել է Ուոլցը:

Այս սպառնալիքը հնչում է այն պայմաներում, երբ Հայաստանը համաձայնագիր է կնքում ԱՄՆ-ի, Իրանն էլ՝ Ռուսաստանի հետ։ Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրումը, ընդհուպ պատերազմի ծպտյալ ակնարկը, որ արել է ամերիկացի պաշտոնյան, կարող են ծանրագույն հետևանքներ ունենալ և, առաջին հերթին, Հայաստանի համար, որը գտնվում է իրադարձությունների կիզակետում։ Արդյո՞ք այս փաստը հասկանում են ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վստահաբար՝ այո, բայց և շարունակում են իրենց կործանարար քաղաքականությունն ընդդեմ բարեկամ պետությունների։ 

Մանիկ Ավետիսյան