Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Հայաստանը Թուրքիային երկու անձ է արտահանձնել. վատ մեսիջ՝ Երևանից

Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, թե «արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»։ Այլ մանրամասներ, թե ինչպես են այդ անձինք հայտնվել Հայաստանում, չի հաղորդվում:

ՀՀ քայլին անդրադարձել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն, բարձր գնահատել Հայաստանի համագործակցությունը կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց արտահանձնման գործում։ Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունն էլ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել երկրի մի շարք մարմինների, ինչպես նաև ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին՝ Օրդու նահանգի ոստիկանության վարչության հետ համագործակցության համար:

Չի հաղորդվում, թե ովքեր են այդ անձինք, բայց ՀՀ կատարած քայլը չափազանց վատ մեսիջ է պարունակում։ Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ քուրդ տարբեր գործիչներ փախչելով Թուրքիայից, անցել են Հայաստան, որն անվտանգ վայր է համարվել։ ՀՀ իշխանություններն էլ չեն գործակցել նրանց հետ, բայց և չեն հանձնել Թուրքիային, որտեղ քրդերին լուրջ պատիժներ են սպառնացել։ Եվ այժմ, երկու անձի հանձնելով Թուրքիային՝ ՀՀ գործող իշխանությունները ցույց են տալիս, որ որևէ մեկն անվտանգ լինել չի կարող մեր երկրում, Անկարայի առաջին իսկ պահանջով կարող են արտահանձնել։

ՀՀ նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող Թուրքիայի պարագայում ավելի ճիշտ կլիներ ունենալ քրդերի պես դաշնակից, այլ ոչ թե փչացնել հարաբերությունները։ Փոխարենը, Փաշինյանի իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Անկարայի խամաճիկն է դարձել։ 

Արմինե Ադամյան