Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Բեկումնային տարի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի համար

2024 թվականին Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղը կայուն աճ արձանագրեց գործունեության բոլոր հիմնական ուղություններով։

«Կարծում եմ, որ 2024 թվականը բեկումնային տարի էր Երևանի մասնաճյուղի համար։ Գրանցեցինք առկա ուսուցմամբ ուսանողների քանակական աճ, անցկացրեցինք բազմաթիվ գիտակրթական միջոցառումներ, լույս տեսավ մեր գիտական հանդեսի 10-րդ հոբելյանական համարը, ի դեպ այն զետեղված է ԲՈԿ-ում և РИНЦ-ում, ունենք հանրային և լրատվական դաշտում ճանաչելիության աճ, և, վերջապես, ՀՀ կառավարության հետ կնքեցինք գույքի անհատույց վարձակալության պայմանագիր։ Ահա մեր հաջողությունների ոչ ամբողջական ցանկը։ Ուստի միանշանակ կարող ենք ասել, որ տարին հաջողվել է», – ընդգծում է մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը։

«2024-ի ընդունելության արդյունքները վկայում են մեր կրթական ծրագրերի գրավչության աճի մասին։ Բարձր արդյունքներ են գրանցվել ընդունելության ծրագրերում, հատկապես «Տնտեսագիտություն» և «Կառավարում» ֆակուլտետներում։ Ուժգին մրցակցություն է եղել բյուջետային տեղերի համար։ Բարձրացել է նաև ընդունելության քննական գնահատականների միջին միավորը, ինչը վկայում է դիմորդների պատրաստվածության աստիճանական աճի մասին»,- նշում է ​​համալսարանի ընդունելության հանձնաժողովի քարտուղար Ալինա Գրիգորյանը։

Հավելյալ նշենք, որ ընդլայնվել է մասնաճյուղի լրացուցիչ կրթական ծրագրերի շտեմարանը։ 2024 թվականին իրականացվել է 9 լրացուցիչ մասնագիտական ​​կրթական ծրագիր, այդ թվում՝ «Պետական ​​և քաղաքային կառավարում», «Մարքեթինգ», «Արտահանման առաջնորդներ» (ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոն հիմնադրամի հետ համատեղ), «SMM և թվային մարքեթինգ»։ Տարվա ընթացքում համալսարանը հարթակ դարձավ մի շարք միջազգային միջոցառումների անցկացման համար՝ «Հաղթանակի թելադրություն», «Տնտեսագիտական թելադրություն», «Համընդհանուր (տոտալ) թելադրություն», «Ազգագրական թելադրություն»։ Մասնաճյուղը համագործակցության պայմանագիր կնքեց Չանչունի համալսարանի հետ (Չինաստան)՝ լրացուցիչ կրթական ծրագրերի ցանկն ընդլայնելու նպատակով։

Համալսարանի ուսանողները մասնակցել են Մոսկվայում, Սոչիում և այլ տեղերում անցկացված մասնագիտական օլիմպիադաներին, մրցույթներին՝ գրանցելով բարձր ցուցանիշներ։ 2025 թվականին մասնաճյուղը կշարունակի իր ակտիվ գիտակրթական և հասարակական գործունեությունը։