Հայն ու հայտարարագրող խաբեբան․ Հրայր Կամենդատյան
Արձանագրենք երկու տխմար սուտ, որոնց հեղինակը ՀՀ քպ վարչախմբի ղեկավարն է։
1. Փոքր , միջին, մանր բիզնեսի շրջանառության հարկը 100 տոկոսով բարձրացնում եմ, որպեսզի մանր եվ միջին ձեռներեցները վերահսկեն խոշոր տնտեսվարողներին։
2. ֆիզիկական անձանց հայտարարագրումը մտցնում եմ, որպեսզի պաշտոնյաների բարեկամների եկամուտները հայտնաբերենք
Ակադեմիական տնտեսագիտության տեսանկյունից բացարձակ անգետ մարդը այս երկու ստերով փորձում է մոլորեցնել հային, հայ առեվտրականին, հայ գործարարին։ Ընդամենը հիշեցնեմ , որ հայ ձեռներեցը միշտ էլ լավ է իմացել մաթեմատիկա, փայլուն իրականացրել է միջազգային առեվտրի գործառույթներ, մրցակցել է անգլիական, հոլանդական հզոր առեվտրային տների հետ, նույնիսկ հնդկական օվկիանոսում ռազմական նավատորմիղ են ունեցել։ Եվրոպայի եվ Ասիայի միջև ծովային առևտուրը երկար ժամանակ բացառիկ իրավունքներով եղել է հայերի ձեռքում։ Աշխարհի պատմության ընթացքում խոշորագույն ալմաստները , որպես կանոն, Եվրոպա են հասել հայերի ձեռքով։ Պատմականորեն, գենետիկորեն նաև , հայ գործարարը եղել է խելացի, ըմբռնել է իրեն թշնամիների հաշվարկները եվ կարծում եմ հիմա էլ , արդեն, բոլորը հասկանում են քպ պարագլխի ստերը։ Այնուամենայնիվ , համաքաղաքացիներին համառոտ կներկայացնենք դրա տնտեսական ստերի անատոմիան։
1.1. եթե պետության մեջ կա ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների կոմիտե, մաքսային սահման, ապա ինչպես է հաջողվում խոշոր գործարարներին խույս տալ ապրանքային մնացորդների հաշվառումից?
1.2. Եթե ՊԵԿ օպերհետախուզական լիազոր ստորաբաժանումները չեն կարողանում վերահսկել խոշոր գործարարների աշխատանքը, մանր , միջին խեղճուկրակ տնտեսվարողները ինչ են անելու ? ։ Կարող է չինական խունվեյբինների նման թևկապեր տաք ու լոմերով ուղղորդեք դեպի պահեստներ ? Հըն?։
Անդրադառնանք ծամոն դառած հայտարարագրմանը
2.1. Ինչ իմաստ ունի ընդհանրապես այդ հայտարարագրումը, եթե տվյալների 99 տոկոսը ինքնաշխատ կերպով է լրացվում եվ չկա բանկային գաղտնիք
2.2.Ինչու չի սահմանվել հայտարարագրման թույլատրելի շեմ, որին չհասնող եկամուտները չեն ընկնի քննության տակ?։
2.3.Ինչու չի մտցվել շքեղության հարկ, որը հնարավոր կդարձներ իրական սոցիալական բևեռացման պրոգրեսիվ հարկումը
2.4. քպ վարչախմբի բարեկամների բանկային հաշիվների, կրիպտո դրամապանակների մասին հոգսը չէ , որ առաջնային է , այլ կոմպրոմատների հավաքագրումը օրենքից վեր կանգնած զույգի համար
Որպես աչքալուսանք։
Պատրաստվեք իրական շահառուների մասին տարեկան հայտարարագրմանը, որի վերջնաժամկետը փետրվարի 24 է, իսկ տուգանքը 30-100 հազար դրամ։
Վերջ ի վերջո, որն է սրա նպատակը, ինչու է սա հետևողականորեն փորձում քանդել երկրում տնտեսական համակարգը?: Հարցի պատասխանը փնտրեք երկիր այցելող համաշխարհային բանկի եվ արժույթի միջազգային ֆոնդի պատվիրակների կեղծ ժպիտների ետևում։Դրանց մի մասի հայրենիք Աֆրիկայում նման հայտարարագրումներ չկան էլ ընդհանրապես։ Դրանք Հայաստանից հեշտ փող են քամում, իսկ այդ փողը պիտի տա հայ ժողովուրդը, որին որոշել են իբր թէ հայտարարագրել։
Շարունակելի....




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին