Փաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում
ՀՀ գործող իշխանությունները ողջ թափով զբաղված են նախընտրական քարոզարշավով։ Մի կողմից Փաշինյանն ու իշխանական քարոզչամեքենան փորձում են ապացուցել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք չեն տեսնում, մյուս կողմից՝ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։
Նախընտրական տրամաբանությամբ են գործում նաև իշխանությանը սպասարկող արևմտամետ ուժերը՝ իրենց «Եվրաքվե» նախաձեռնությամբ։ Կարծես, սպասարկու կուսակցությունների թիվը Փաշինյանի համար քիչ է։ Հատկապես, որ այդ կուսակցությունների մի մասը մտադիր է խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով։ Դրանք նախկինում ընտրություններին մասնակցել են առանձին-առանձին, փոշիացրել իրական ընդդիմադիր ձայները, ապա և ծառայել վարչախմբի նպատակներին։
Փաշինյանն այսօր թարմ ֆեյքերի կարիք ունի, որոնց հրահանգելու են մասնակցել ընտրություններին, ընդդիմադիր ու արմատական դիրքերից քննադատելու իշխանությանը, այդկերպ կրկին տարալուծելու ընդդիմադիր քվեները, շեղելու հանրությանը։ Վերջին շրջանում մի քանի այդպիսի կուսակցություններ և նախաձեռնություններ են ստեղծվել։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, նոր կուսակցությունների ստեղծման հարցում հատկապես ակտիվ է մեկ այլ տխրահռչակ «արևմտամետ», Լևոն Շիրինյանը, որն էլ տարբեր երիտասարդների մղում է հանրային դաշտ։
Ամիսներ առաջ ստեղծված այդպիսի մի կառույց էլ «Շնորհապետական կուսակցությունն» է՝ որպես քաղաքապետ ներկայացող ոմն Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Վերջինս իշխանական մեդիաներում հանդես էր գալիս ցնորամիտ, վարչախմբին պաշտպանող ելույթներով ու հարցազրույցներով, իսկ վերջին շրջանում կտրուկ փոխել է հռետորաբանությունը, ակտիվորեն քննադատում է իշխանությանը, միաժամանակ, բնավ ոչ զարմանալիորեն, հրավիրվում իշխանական մեդիայի տարբեր հարթակներ։
Գուրգենսիմոնյաններին ու այլոց անհրաժեշտ պահին ՔՊ-ն մտցնելու է խաղի մեջ, նախընտրական քարոզարշավին էլ պարտադրելու է փոշիացնել ընդդիմադիր ձայները։ Խորհրդարան, իհարկե, այդ ուժերը չեն անցնի, բայց և «մի լավ կտաքանան» և կտաքացնեն իրենց ձեռքերը։
Աննա Բաբայան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին