Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Դավիթի հետ կnնֆլիկտ եղավ և հասկացա, որ այլևս չենք կարող միասին համագործակցել». Սուրեն Շահվերդյանը՝ «Չէին սպասում»-ը լքելու մասին

«Կարծում եմ 22 տարին բավականին մեծ ժամանակ էր: Զգացի, որ սպառվում եմ և՛ ես, և՛ այն հյուրերն, ում նկարում էինք: Հաղորդումը դարձել էր ինձ համար անհետաքրքիր: Մեծամասամբ բլոգերներ էին նկարահանվում:

Կարծում եմ, որ նրանց, ում տներն ինձ համար հետաքրքիր էր, ես բացահայտեցի»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով «Չէին սպասում» հաղորդաշարից հեռանալու պատճառների մասին, ասաց ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը:

Նա նշեց, որ հիմա նոր հաղորդավարն ուրիշ կերպ է այն վարում:

«Վստահ եմ, որ իր համար շատ դժվար է, որովհետև, եթե ես շարունակեի ինչ-որ մեկի կառուցած, քիչ թե շատ համբավ ունեցող հաղորդումը վարել, ինձ համար նույնպես շատ բարդ կլիներ:

Մաղթում եմ, որ այդ տղան, ով իմ փոխարեն հիմա վարում է «Չէին սպասում» հաղորդումը, հաջողի:

Կարծում եմ, որ իմ պիտակումով պետք է մի քիչ ուղղությունը փոխի, որովհետև ես այլ կերպ էի վարում, և հիմա իմ դերում գտնվելը երևի շատ բարդ է»,- նշեց Սուրեն Շահվերդյանն ու անկեղծացավ, որ  

որոշակի կոնֆլիկտ է ունեցել Դավիթի հետ:

«Չակերտները չեմ ցանկանում բացել, բայց երկար տարիներ իրար հետ համագործակցելուց հետո, որոշակի անհամաձայնություն առաջացավ, և հասկացա, որ միասին համագործակցելն այլևս հնարավոր չէ:

Ես հիմա նոր հեռուստատեսային նախագծի վրա եմ աշխատում, որի մասին շուտով բոլորը կիմանան»,- ամփոփեց Սուրեն Շահվերդյանը: