ԿԳՄՍՆ-ն արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների և մարզադպրոցների գործունեությանն առնչվող կարգավորումներ է առաջարկում
Ունենք ավելի քան 400 արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ և մարզադպրոցներ, որտեղ սովորում է ավելի քան 100 հազար երեխա: Առաջարկում ենք առանձին լիազորող նորմով սահմանել այս հաստատություններում աշխատող մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը, ինչը թույլ է տալու հասկանալ, թե որն է ծառայությունների տրամադրման ստանդարտը, և այդ իմաստով հնարավոր է դառնում որակական միևնույն չափանիշներ սահմանել բոլոր հաստատությունների համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունվարի 23-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախագծով հստակեցվում են նաև ֆինանսավորման ընթացակարգերը: Վերոնշյալ ուսումնական հաստատությունները տարբեր ծրագրերի շրջանակում պետբյուջեից ֆինանսավորում են ստանում, սակայն ֆինանսավորման ընթացակարգերի որևէ հստակ կանոն չկա:
Նախարարը կարևորեց նաև այս հաստատություններում ընդունելության, ավարտական քննությունների անցկացման, ուսումնական պլանների հաստատման մասով միասնական մոտեցումներ ունենալը: Այս մասով ևս ԿԳՄՍՆ-ն առաջարկում է գործիքակազմ:
«Տրամաբանությունն այն է, որ պետք է ունենանք կրթության կառավարման միասնական մոտեցումներ: Իհարկե, կան առանձնահատկություններ նախապրոցական հաստատությունների, քոլեջների և դպրոցների մասով, սակայն սրանք հիմնականում ոլորտային կարգավորումներ են, իսկ իրականում կրթության կազմակերպման և բովանդակության կառավարման տեսանկյունից միասնական ստանդարտի խնդիր ունենք»,- ասաց նա:
Մեկ այլ առաջարկ վերաբերում է հավաստագրման գործընթացին: ԿԳՄՍՆ-ն առաջարկում է վերոնշյալ ուսումնական հաստատությունների մասով սահմանել կրթության կառավարման միասնական մոտեցում, այն է՝ միասնականացնել հավաստագրման մոտեցումը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...