Աբխազիայում թեկնածուներից մեկի թուրքամետությունը զայրացրել է տեղացիներին. չեն բացառվում ընդդիմության կողմից բռնությունները տեղի հայերի դեմ
Փետրվարի 15-ին Աբխազիայի Հանրապետությունում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց անցկացման որոշումն ընդունվել է Սուխումիում տեղի ունեցած բողոքի ակիցաների արդյունքում ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականից հետո: Սակայն դեռևս այն ժամանակ լրատվամիջոցները գրեցին, որ Աբխազիայում բողոքի ակցիաներ կազմակերպած ուժերի գործունեության համակարգումն ու ֆինանսավորումն իրականացնում են արևմտյան և թուրքական հասարակական կազմակերպություններն ու թուրքական խոշոր բիզնեսները։
Ըստ փորձագետների, Թուրքիայի՝ Աբխազիայում իր ազդեցությունը տարածելու ջանքերը նույնպես միտված են տարածաշրջանում ազդեցության տարածումն ու տնտեսական էքսպանսիան տարածելուն։
Սա կարևոր հանգամանք է այն առումով, որ Աբխազիայում բնակչության ավելի քան 40 %-ը հայեր են։ Հիմա առաջադրված հինգ թեկնածուներից մեկը, մեր ունեցած տեղեկություններով, հենց թուրքական լոբբիի ներկայացուցիչ է: Խոսքը Ադգուր Արձինբայի մասին է, որը մեկ անգամ արդեն 2020 թվականին փորձել է՝ առաջադրվելով Աբխազիայի նախագահի թեկնածու, բայց պարտվել է Բժանիային:
Թե՛ Արձինբան, թե՛ նրա հետ կապված ուժերն ու անհատները, թե՛ ընդդիմադիր այլ գործիչներ ոչ մեկ անգամ աչքի են ընկել ազգամիջյան ատելության դրսևորումներով: Նույն Արձինբան, լինելով թուրքական շահերի ներկայացուցիչ, փաստացի ջանքեր է գործադրել, որ հայերը հնարավորինս երկրորդ պլան մղվեն, առավել ևս չզբաղվեն քաղաքականությամբ:
Ավելին, օրերս Աբխազիայի հայ համայնքը Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի միջոցով դիմել է ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով պաշտոնապես խնդրել չճանաչված հանրապետության իշխանություններին (թեկուզ ժամանակավոր) հայ բնակչության պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:
Ինչպես պնդում են աբխազահայերը, տեղի քաղաքական ընդդիմությունը սերտորեն կապված է արմատական թուրք ազգայնականների և Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ: Տեղի հայերին խոչընդոտ համարելով իշխանությունը զավթելու համար՝ աբխազացի ընդդիմադիրները Թուրքիայի աջակցությամբ «սև ցուցակներ» են կազմում և սադրանքներ նախապատրաստում նրանց դեմ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին