Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Լուկաշենկոն՝ Նիկոլ Փաշինյանի «փրկիչ»

Հայ հանրությունը հերթական անգամ ցնցումների մեջ է հայտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններից։ Բելառուսի նախագահը կրկին սրում է հայ-բելառուսական հարաբերությունները, բայց դրանով ոչ թե վնասում, այլ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Մամուլի ասուլիսում Լուկաշենկոն հաստատել է, որ աջակցել է Ադրբեջանին, քանի որ «ողջախոհության կողմից» էր։ «Ես զանգեցի Պուտինին, հարցրի՝ դու՞ ես դրդել, որ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս: Նա ասաց, որ ոչ, ես կապ չունեմ: Ո՞վ էր նրա լեզվից քաշում նման բան ասել: Իլհամը պատրաստ էր ընդունել, որ Հայաստանը Ղարաբաղի վրա մեծ ազդեցություն ունենա, իսկ հետո՝ այսպիսի նվեր: Ո՞վ չէր օգտվի դրանից»:

Լուկաշենկոն հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը «սիրախաղ» է սկսել Եվրամիության հետ։ «Վտանգավոր խաղ է: Նա կկործանի Հայաստանը: Հանգստացրե՛ք նրան», - ասել է Լուկաշենկոն: Նա չի հերքել, թե Հայաստանի հետ նույն ռազմական կառույցում՝ ՀԱՊԿ-ում գտնվող երկիրն Ադրբեջանին զենք է վաճառել, ընդգծելով, որ բաց են եղել նաև Հայաստանի համար: «Ով փող է վճարել, նա էլ ապրանք է ստացել», - ասել է Բելառուսի գործող ղեկավարը:

Մի պահ վերացարկվելով Լուկաշենկոյի անունից՝ պետք է ընդունենք, որ մի շարք արձանագրումներ ոչ միայն լեգիտիմ են, այլև պարզ ճշմարտություն։ Ո՞վ, եթե ոչ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ լեզու դնելով Ալիևի բերանն ու նոր կռվան նվիրելով։ Ո՞վ, եթե ոչ Փաշինյանն է, որ վտանգավոր խաղ է սկսել Արևմուտքի հետ՝ վտանգելով ՀՀ գոյությունը։

Բայց արդյո՞ք Բելառուսի տխրահռչակ նախագահն է, որ պետք է անի այս արձանագրումները։ Տպավորություն է, որ այս մասին խոսելով՝ Լուկաշենկոն պարզապես օգնում է Փաշինյանին, քարոզչական նոր գործիքներ տալով նրան։ Ու երբ որևէ մեկը բարձրացնում է այս հարցերը, անմիջապես կապում են Լուկաշենկոյի հետ։ Սա ընդամենքը «հումանիտար օգնություն» է Նիկոլ Փաշինյանին, որն էլ առատորեն օգտվում է դրանից։

Գոհար Մակարյան