«Եթե Մանոն աշխատանք չտաներ, գուցե ես այսօր դստերս հետ շատ վատ հարաբերությունների մեջ լինեի». Սարգիս Գրիգորյան
«Եթե Մանոն աշխատանք չտաներ, գուցե ես այսօր Նարեի հետ շատ վատ հարաբերությունների մեջ լինեի: Նա 2-3 անգամ միջամտել է շատ կոշտ, որ ես վերադառնամ իմ պարտավորությանն ու պատասխանատվությանը:
Նրա շնորհքն է, որ ես դստերս շնորհավորանքի տեսանյութը տեսա իմ ծննդյան օրը, որտեղ աղջիկս ասաց՝ հպարտ եմ քեզնով: Այդ բառերը նա ինձ երբեք չէր ասի, եթե Մանոն չլիներ իմ կողքին»,- Tete a Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով առաջին ամուսնությունից ունեցած իր ավագ դստեր և իր հարաբերությունների մասին, անկեղծացել է դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
Նա նշել է, որ ամուսնալուծությունից հետո կյանքը կարծես վերջացած լիներ իր համար, պատրաստ էր անգամ ինքնասպանության:
«Երբ ծնվեց իմ երեխան, ինքս ինձ խոստացա, որ նա ամենաերջանիկը պիտի լինի ու, երբ հասկացա, որ չի ստացվում, իմ պատասխանատվությունից դուրս է այդ ամենը, ես մտա սխալ դաշտ: Սկսեցի մտածել, որ այս կյանքը ինձ չի հետաքրքրում, ամեն ինչ սուտ է: Շատ դժվար էր այդ ժամանակ: Ես ու նախկին կինս լեզու չէինք գտնում իրար հետ: Եվ՛ իրեն էր հասկանալի, և՛ ինձ, որովհետև դժվար ժամանակաշրջան էր: Փառք Աստծուն, որ եկավ Մանոն ու եղավ այն, ինչ եղավ:
Հայրս ևս շատ օգնեց ինձ այդ հարցում: Նա հիվանդ էր այդ ժամանակ ու ինձ կարևոր մի բան ասաց, որն ինձ շատ օգնեց: Ասաց՝ աշխարհում միշտ ուժեղներին, հաջողակներին ու կայացածներին են սիրում: Գնա, կայացիր, ստեղծիր, հասիր վերև ու քո աղջիկը կգա քո հետևից: Այդպես էլ եղավ»,- անկեղծացել է Սարգիսը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...