ԿԳՄՍ նախարարը Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 դպրոցում ծանոթացել է ներառական կրթության խելամիտ հարմարեցումներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց:
Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումներին:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ստեղծված խելամիտ հարմարեցումներին: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ որքանով է կարողացել ուսումնական հաստատությունն ապահովել պահանջվող հարմարեցումները, ի՞նչ խնդիրներ կան միջավայրի լիարժեք ինտեգրման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման առումով, ինչպիսի՞ հաջողություններ են արձանագրվել:
Ժաննա Անդրեասյանը և Արաքսիա Սվաջյանը տեղում հանգամանորեն ծանոթացել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի կազմակերպման և իրացման համար դպրոցում առկա ռեսուրսներին:
Նախարարին ներկայացվել է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձնական ծրագրի շրջանակում ստեղծված ռեսուրս սենյակի գործունեությունը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող որոշ խմբի երեխաների համար:
Ռեսուրս դասարանում նախարարը հանդիպել է երեխաների հետ, հարցեր ուղղել մանկավարժներին և մասնագետներին՝ հետաքրքրվելով արդեն աշխատանքային պրոցեսում արձանագրած հաջողություններով, ինչպես նաև բարելավման անհրաժեշտություն ունեցող խնդիրներով:
Նախարարն առանձին զրուցել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ, հանգամանորեն հետաքրքրվել նրանց մտահոգություններով` նշելով, որ հետադարձի կապի ապահովումը հնարավորություն կտա բարելավել կրթության կազմակերպման մոտեցումները:
Թիվ 100 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանի տեղեկացմամբ՝ դպրոցը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու և ներառական կրթություն իրականացնելու երկար տարիների արդյունավետ փորձ ունի: Հաստատությունում 468 աշակերտ է սովորում, որոնցից 62-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:
«Ռեսուրս սենյակ» փորձարարական ծրագրի շրջանակում մասնագիտական աշխատանքի արդյունքում ապահովվում է հաղորդակցման խնդիրներով պայմանավորված կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների աստիճանաբար ներգրավումը դասապրոցեսին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...