Չեմ զարմանա, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցում ՔՊ-ականները մի փաստաթուղթ էլ կցեն իրենց անմեղսունակության մասին. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
44-օրյա պատերազմի ու դրա հանգամանքների ուսումնասիրման վերաբերյալ իշխանության պատկերացումների մասին կարծիք կազմելու համար միայն հերիք է միայն նայել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի ակնարկներն ու դիտարկումները:
Վերջինս եթերում ասում է, թե «բանակի երկու վերջին շրջանի փորձարկում եղել են 16 թվականի քառօրյա պատերազմը և 2020թ-ի 44-օրյա պատերազմը։ Ոնց նայում ենք բանակային այս իրողությունները, առնչվում են նախկին իշխանությունների հետ։ Մենք էլ ունեցել ենք հսկայական սխալներ այդ օրերի համար, բայց հաշվի առեք, որ 18 թվականին իշխանափոխության արդյունքում իշխանության են եկել գուցե անփորձ մարդիկ, որոնք դեռ պետք է պատկերացումներ կազմեն»։
Այս 1-2 նախադասությունները բավարար են կարծիք կազմելու այն քաղաքական գծի մասին, որը դրված է վերոնշյալ հանձնաժողովի զեկույցի հիմքում` «նախկիններ» և ներկայիս «անփորձներ»:
Կարծես պատերազմը 2020 թ.-ին Սերժ Սարգսյանն է ղեկավարել, պաշտպանության նախարարին, ԳՇ պետին, ՊԲ հրամանատարին, ԱԱԾ տնօրենին ինքն է նշանակել:
Դեռ չեմ խոսում պատերազմական ժամանակահատվածում որոշումներ կայացնելու, կառավարելու և պրագմատիկ գործողությունների մասին, որոնք տոտալ բացակայում էին ոչ միայն 44-օրյա պատերազմի օրերին, այլ նաև դրանից հետո:
Միգուցե 2021-23 թվականներին էլ, երբ ադրբեջանցիները տարածքներ էին խլում Հայաստանից, ԱԺ-ում իշխող ուժը ՀՀԿ-ն էր, երևի երկրի ղեկավարն էլ Սերժ Սարգսյանը:
Այնքան են ամեն ինչ կեղծել, խեղաթյուրել, որ արդեն մոլորվել են իրենց իսկ սարքած թակարդում:
Երևի հայտնի զեկույցը պատրաստում են այն տրամաբանության մեջ, որ Փաշինյանը բացառապես պատասխանատու է եղել հրամանատարական կետի խոհանոցի և մարդկանց լայվերով զվարճացնելու համար:
Չեմ զարմանա, որ զեկույցում մի փաստաթուղթ էլ կցեն իրենց անմեղսունակության մասին:
Ի՞նչ վերաբերվում է 2020 թվականի բանակի և նրա մարտունակությանհ, ապա այսօր էլ վստահ եմ, որ եթե ճիշտ ժամանակին զինված ուժերը պաշտպանության անցնելու հրաման ստանային, մոբիլիզացիան ըստ նախատեսված պլանների կազմակերպվեր, պատերազմական շրջանին համահունչ կարգապահական միջոցառումներ անցկացվեր և ղեկավարման պրոցեսը պատշաճ իրականացվեր, 44-օրյա պատերազմին լրիվ այլ արդյունք կունենային, այսքան տարածքային ու մարդկային կորուստներ չէինք ունենա, իսկ Արցախն այսօր ադրբեջանական օկուպացիայի տակ չէր լինի:
Իրենց հանցագործությունները պարտակելու և պետությանը հասցված վիթխարի վնասն արդարացման համար սրանք ինչ այլանդակություն ասես չեն անում:




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին