Դասական արևմտյան սցենարով մտածված զանգեզուրյան «օգնություն». Աննա Կոստանյան
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Զանգեզուր» կոչվող միջանցքի հարցը վառվում է, ալիևյան ճնշումներն ու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պահանջները թեժանում են, հանրային քննարկումներն ու քննադատություններն էլ ավելի խորանում, դիմացն էլ շուտով գարուն է` հնարավոր նոր պատերազմի համար բարենպաստ ժամանակաշրջան: Եվ ի՞նչ պիտի անի նյարդերն ակնհայտ տեղի տվող հողավաճառը, լոկալ բոլոր խնդիրների լուծումները տապալած, Հայաստանի ազգային անվտանգությունը վաճառքի հանած` արդեն ոչ «պոպուլյար» կիսալրագրողը, ում վարկանիշը պատմական մինիմումին է:
Իհարկե նորից պետք է դիմի իր` թիվ մեկ «թշնամու» դեմոնիզացիան ակտիվացնելուն: Չէ՞ որ նա չի ներվի, եթե հանկարծ միջանցքն առանց կռվի տա, կամ եթե նույնսիկ կռվով տա, պատերազմը կանգնեցնելու ալիբի պիտի ունենա, մի ձև ինքնաարդարցում պիտի՞ լինի, թե չէ, որ ասի «դե միջանցքը քսան ու ավելի տարի առաջ նախկիններն են տվել, ես մեղավոր չեմ», պիտի՞ իրար խառնի բոլոր պատմական իրողությունները, մի մեծ ու զզվելի ճաշ սարքի մեր հաշվին պահվող խոհանոցում ու վերջում նույնիսկ ինքը չուտի:
Իհարկե նորից պետք է դիմի իր` թիվ մեկ «թշնամու» դեմոնիզացիան ակտիվացնելուն: Չէ՞ որ նա չի ներվի, եթե հանկարծ միջանցքն առանց կռվի տա, կամ եթե նույնսիկ կռվով տա, պատերազմը կանգնեցնելու ալիբի պիտի ունենա, մի ձև ինքնաարդարցում պիտի՞ լինի, թե չէ, որ ասի «դե միջանցքը քսան ու ավելի տարի առաջ նախկիններն են տվել, ես մեղավոր չեմ», պիտի՞ իրար խառնի բոլոր պատմական իրողությունները, մի մեծ ու զզվելի ճաշ սարքի մեր հաշվին պահվող խոհանոցում ու վերջում նույնիսկ ինքը չուտի:
Եվ ահա այստեղ օգնության են հասնում արտաքին խոշոր խաղացողի ոչ խոշոր «աշխատակիցները» ԱՄՆ-ում և Հայաստանում: Կարծում եք պատահակա՞ն ԱՄՆ պետդեպը հանկարծ որոշեց «խեղճ հայ ժողովրդի» մասին մտահոգվել ու հրապարակել 20-25 տարվա վաղեմության գաղտնի փաստաթղթեր Մեղրիի շուրջ բանակցությունների վերաբերյալ: Իհարկե ոչ, օբյեկտիվորեն ցանկացած խոշոր խաղացող միշտ ու մեծ հաշվով թքած ունի մեր նման մանրիկ պետությունների թե' ապագայի, և թե' նրա ժողովրդի հանդեպ արդարություն հաստատելու վրա, առավել ևս, որ մեր նման հին ժողովուրդների հին ու չլուծված խնդիրները նրանց կոկորդին են մնացել, պետք է շատ արագ ինչ գնով էլ ուզում է լինի, լուծել:
Երեկ երեկոյան Հանրապետության Հրապարակի մեջտեղում և ամենայն հավանականությամբ ամանորի օրերին արված` օտարազգի տղամարդկանց` ակնհայտորեն հատուկ նկարահանված տեսահոլովակը Ղարաբաղ բառի գործածությամբ, պատահական չտարածվեց ցանցում: Գուցե ստվերելու ամերիկյան գաղտանզերծումները, որոնք հանկարծ տարածվեցին` ստվերելով մեկ այլ կարևոր իրադարձություն, որ տեղի է ունենում ողջ աշխարհի հայերի աչքի առջև` Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարումով թուրքական սուլթանին հավատարմության հավաստում, հարյուրամյա վաղեմությամբ` թշնամու կոկորդին լռված ու չլուծված մի խնդիր, որի պատճառով նաև Թուրքիան անվերապահ հեգեմոնության չի հասնում այս տարածաշրջանում:
Ահա խնդրեմ, բոլոր հարմար նախադրյալները ստեղծված են. փրկող ալիբի հայրենիքը վաճառքի հանած դրածո վարչապետի համար`միջանցքը ուժով կամ առանց ուժ տալու և արդարանալու, թե դեռ 99-ին Քոչարյանն է բանակցել: Եվ հասարակ ու խեղճ հայ «շինականի» մտքով ինչու՞ պիտի անցնի հարց տա` բա եթե բանակցության խաղաթուղթ է եղել Մեղրին, ապա ինչու՞ է մինչև հիմա Հայաստանի տարածքի անքակտելի մաս, իսկ սահմանին ռուսական սահմանապահներ: Եվ պարզ գյուղացին կամ առօրյա սոցիալական խնդիրների մեջ թաղված մարդն ինչու՞ պիտի հասկանա, թե ինչու՞ հենց հիմա ԱՄՆ պետդեպը որոշեց գաղտնազերծումներ անել, չէ՞ որ նման` բանակցվող փաստաթղթերի վաղեմության ժամկետն այնքան չէր, որ դրանք հիմա ու հենց այս շրջանում հրապարակվեին, ինչու՞:
Այս բոլոր «ինչու»-ների պատասխաններն այսպես էլ կմնան օդում, քանի որ բոլոր կողմերում կան շահառուներ, ովքեր մինչև կոկորդը թաթախված են այնպիսի այլանդակ սարդոստայնի մեջ, որի բացահայտումը ոչ մի կողմի ձեռնտու չէ, իսկ ի՞նչ է մնում այս զզվելի ինտրիգների, դավադրությունների ու դժբախտ երջանկության արանքում, մի տանջված, ոտատակ տրված, հոգեբանորեն մաշված ժողովուրդ, ով բոլորից ու ամեն ինչից զզված ու մոլորված` մտածում է ինքնասպան լինել ու ազատվել հավիտյան...




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին