«ՀայաՔվե»-ն իր զորակցությունն է հայտնում Մամիկոն Ասլանյանին և դատապարտում բոլոր քաղաքական հետապնդումները
Հունվարի 29-ին առաջին ատյանի դատարանը 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտեց Վանաձորի ավագանու ընտրություններում առաջին տեղը գրաված քաղաքական ուժի ղեկավար Մամիկոն Ասլանյանին։ Նրա հանդեպ այս քրեական հետապնդումը իրականում զուտ քաղաքական հալածանք է՝ թելադրված գործող վարչախմբի կողմից։ Մամիկոն Ասլանյանն իր քաղաքական դիրքորոշման համար ենթարկվում է բացահայտ խտրականության՝ բացարձակապես շինծու հիմքերով։ Եվս մեկ անգամ ականատես ենք, որ քրեական հետապնդումը պատժի գործիք է դառնում քաղաքական ընդդիմախոսների դեմ։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է արդարադատությունը ոտնահարող այս հերթական դրսևորումը՝ այն համարելով ոտնձգություն ժողովրդավարության և դատական համակարգի անկախության դեմ։ Այս ակտը որերորդ անգամ վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում տապալված է տեղական ինքնակառավարումը․ իրականացվող քաղաքական հետապնդման հետևանքով հանրապետության` մեծությամբ երրորդ համայնքը փաստացի չունի ընտրված ղեկավար և ավելի քան երեք տարի ղեկավարվում է գործող վարչախմբի նշանակած դրածոյի կողմից․ ընդ որում սա տեղական ինքնակառավարման բռնազավթման ցավալի օրինաչափության շարքից է՝ Երևան, Գյումրի, Ալավերդի, Բերդ, Վարդենիս և այլ համայնքներում տեղի ունեցած աղաղակող դեպքերի կողքին։ Գործող վարչախումբը սրանով և նման այլ գործողություններով Հայաստանում տապալել է ժողովրդավարութունը, սահմանադրական կարգը և երկիրը փորձում է տանել դեպի լիակատար բռնապետություն։
Մեր զորակցությունն ենք հայտնում Մամիկոն Ասլանյանին ու բոլոր քաղբանտարկյալներին և վերահաստատում մեր վճռականությունը՝ պայքարել Հայաստանում օրինականության և ժողովրդավարական կարգերի վերականգնման համար։




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին