Մենք իրավունք չունենք մոռանալու պատմությունը, մենք իրավունք չունենք թույլ տալու, որ այն խեղաթյուրվի. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի´ հայրենակիցներ,
Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը։ Հայ ժողովուրդն իր նշանակալից մասնակցությունն է ունեցել այդ հաղթանակին։ Հայաստանը և Արցախը տվել են փառապանծ զինվորականներ, հերոսներ, գեներալներ, մարշալներ: Մեր ներդրումն իսկապես նշանակալի է։
Սա մարդկության պատմության ամենավճռորոշ փուլերից էր, երբ քաղաքակիրթ աշխարհը կասեցրեց ֆաշիզմի հրեշավոր արշավը։
Սա մեր ժողովրդի համար թանկ ու զգացմունքային թեմա է։ Մեր հայրերը, մեր պապերը, մեր մայրերը ներդրել են իրենց կյանքը, առողջությունը և մասնագիտական կարողությունները՝ ընդհանուր հաղթանակի գործում։
Այս հաղթանակը Հայոց պատմության մի մասն է, և այդ էջը պիտի հարգանքով ու խնամքով պահպանվի ոչ միայն գրքերում, այլև մեր մտքերում ու մեր սրտերում։
Մենք իրավունք չունենք մոռանալու պատմությունը, մենք իրավունք չունենք թույլ տալու, որ այն խեղաթյուրվի։
Մենք պետք է հավուր պատշաճի հիշենք մեր հերոսներին, մեր ավագ սերնդի մասնակցությունը մեծ հաղթանակին, և նոր սերունդների համար կարևորենք նրանց անմահ գործը։
Մեզ այսօր դրսից մեղադրում են ֆաշիստական նկրտումների մեջ, երբ մենք մեր անմնացորդ մասնակցությունն ենք ունեցել իսկական ֆաշիզմի ջախջախման գործում։ Մեզ այսօր փորձում են բաժանել արևմտամետների և ռուսամետների՝ թուլացնելու համար մեր կամքը։
Երկրորդ համաշխարհայինում մենք՝ հայերս, եղբայրական ռուս ժողովրդի կողքին, խորհրդային պետության մաս կազմող մյուս ժողովուրդների հետ ուս ուսի պայքարել ենք իրական ֆաշիզմի դեմ՝ մեր արյամբ պահելով մեր հայրենիքի ամեն մետրը և մեր արժանապատվությունը։ Մենք՝ հայերս, մեր անջնջելի մասնակցությունն ենք ունեցել նաև Ֆրանսիական դիմադրության կազմակերպման գործում՝ ընդդեմ նույն ֆաշիզմի։
Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը կարևորագույն տարեդարձ է բոլոր քաղաքակիրթ և խաղաղասեր ժողովուրդների համար։
Ես հանձնարարել եմ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմին` սկսել լայնածավալ ծրագիր և աջակցել այլ անհատների և կազմակերպությունների նմանատիպ ծրագրերին, որոնք ուղղված կլինեն հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կարևորմանը, հերոսների մեծարմանը, միասնական անցյալի գնահատմանը, այդ հաղթանակի պատմական և քաղաքակրթական կարևորության ներկայացմանը։
Մենք մեծ ու շատ թանկ հաղթանակի մի մասն ենք և դրանով պետք է հպարտանալ։




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին