ՀՀԿ-ն Փաշինյանից պահանջում է հրապարակել ԼՂ կարգավորման բոլոր միջնորդների պաշտոնական առաջարկներն ու ՀՀ պաշտոնական պատասխանները
ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակել արցախյան կարգավորման բոլոր միջնորդների պաշտոնական առաջարկներն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Թող հրապարակի, ՀՀ 3-րդ նախագահի թիմը մտահոգվելու բան չունի և, կարծում եմ՝ ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների թիմերն էլ մտահոգվելու բան չունեն»,- ասաց նա:
Նրա խոսքով, ՀՀ երեք նախագահների ժամանակաշրջանում Արցախը եղել է հայկական ու անկախ։
«Սերժ Սարգսյանի բանակցած վերջին պաշտոնական փաստաթուղթը եղել է Կազանյան փաստաթուղթը, որը հրապարակվել է, ու Նիկոլ Փաշինյանն է ասել, որ Կազանյան փաստաթուղթը երբևէ առաջարկված ամենալավ տարբերակն է եղել»,- ասաց Շարմազանովը։
Ըստ նրա՝ Կազանյան փաստաթղթից հրաժարվել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ՝ Իլհամ Ալիևը, որի մասին 2016 թվականին ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Թող հրապարակի, հայ ժողովուրդն էլ տեսնի»,- նշեց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե այլևս ՀՀ նախկին նախագահների հետ բանավիճելու բան չունի՝ Շարմազանովն ասաց. «Իսկ իր հետ ո՞վ է բանավիճել, որ մի հատ էլ ինքը բանավիճելու չունի։ Այնպիսի տպավորություն է, որ պաշտոնաթող նախագահները գյուլլա են գցել Նիկոլի հետ բանավեճի գնան, ինքն էլ ասում է՝ բանավիճելու չունեմ։ ՀՀ երեք նախագահներն էլ ասել են՝ հեռու խաղա»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը։




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին